Քանզի ոչ իսկ գիտաց մարդն զժամանակ իւր. որպէս ձկունք որսացեալք ցանցիւք չարեօք, եւ որպէս թռչունք որսացեալք ի ծուղակս, նոյնպէս հարկանին յորոգայթս որդիք մարդկան ի ժամանակի չարի՝ յորժամ հասանիցէ ի վերայ նոցա յանկարծակի։
Ահաւասիկ ես առաքեմ ձկնորսս բազումս, ասէ Տէր, եւ որսասցեն զնոսա. եւ յետ այնորիկ առաքեցից որսորդս բազումս, եւ որսասցեն զնոսա ի վերայ ամենայն լերանց եւ ի վերայ ամենայն բլրոց եւ ի ծակուց վիմաց։
Եւ սփռեցից ի վերայ նորա զվարմ իմ, եւ ըմբռնեսցի ընդ պաշարմամբ իմով՝՝. եւ ածից զնա ի Բաբելոն, եւ անդ դատեցայց ընդ նմա ըստ անիրաւութեան նորա զոր անիրաւեցաւ առ իս։