Եւ ասացին. Եկայք խորհեսցուք խորհուրդ ի վերայ Երեմիայի. զի ոչ կորնչին օրէնք ի քահանայէ, եւ խորհուրդ յիմաստնոց, եւ բան ի մարգարէէ. եկայք եւ հարցուք զնա լեզուաւ, եւ ոչ լուիցուք զամենայն բանս նորա։
Տէր, աչք քո ի հաւատս՝՝. տանջեցեր զնոսա, եւ նոցա ոչ ցաւեաց. վախճանեցեր զնոսա, եւ ոչ կամեցան ընդունել զխրատ. կարծրացուցին զերեսս իւրեանց քան զվէմ, եւ ոչ կամեցան դառնալ։
Ամենայն չարիք նոցա ի Գաղգաղա. զի անդ ատեցի զնոսա. վասն չարութեան գնացից նոցա ի տանէ իմմէ մերժեցից զնոսա, եւ ոչ եւս յաւելից սիրել զնոսա. ամենայն իշխանք նոցա ապստամբք։