2 Դատեցարուք ընդ մօր ձերում, դատեցարուք, զի այն ոչ է իմ կին, եւ ես ոչ եմ այր նորա. եւ բարձից զպոռնկութիւն նորա յերեսաց իմոց, եւ զշնութիւն նորա՝՝ ի միջոյ ստեանց իւրոց։
Այսպէս ասէ Տէր. Ո՞ւր է թուղթն ապահարզանի որով արձակեցի զմայրն ձեր. կամ ո՞ւր է գրաւական վաճառականացն, որով՝՝ վաճառեցի զձեզ. այլ ի մեղս ձեր վաճառեցայք. եւ վասն անօրէնութեանց ձերոց արձակեցի զմայրն ձեր։
Եթէ արձակեսցէ այր զկին իւր, եւ գնասցէ ի նմանէ եւ լինիցի առն այլում, եթէ դառնալով դարձցի՞ անդրէն ի նոյն. ո՞չ ապաքէն պղծելով պղծիցի կինն այն. եւ դու պոռնկեցար ընդ հոմանիս բազումս, այլ դարձ առ իս, ասէ Տէր։
Բայց ծանիր զանիրաւութիւնս քո, զի ի Տէր Աստուած քո ամպարշտեցար. եւ տարածեցեր զճանապարհս քո օտարաց ի ներքոյ ամենայն անտառախիտ ծառոց, եւ ձայնի իմում ոչ լուար, ասէ Տէր։
Յաւուրսն յայնոսիկ ժողովեսցին տունն Իսրայելի առ տունն Յուդայ՝՝. եւ եկեսցեն ի միասին ի հիւսիսոյ եւ յամենայն գաւառաց՝՝ յերկիրն յորում ժառանգեցուցի զհարս նոցա։
Եւ ի գլուխս ամենայն ճանապարհաց քոց շինեցեր զպոռնկոցս քո, եւ ապականեցեր զգեղ երեսաց քոց, եւ լայնեցար ամենայն անցաւորաց ճանապարհի եւ յաճախեցեր զպոռնկութիւնս քո։
Զի պոռնկելով պոռնկեցաւ մայր նոցա, եւ յամօթ արար որ ծնաւն զնոսա. զի ասաց. Երթայց զհետ հոմանեաց իմոց, ոյք տայցեն ինձ զհաց իմ եւ զջուր եւ զհանդերձ եւ զկտաւ իմ եւ զգինի իմ եւ զձէթ իմ եւ զամենայն ինչ որ պիտոյ է ինձ՝՝։