Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 2:10 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

10 Եւ արդ յայտնեցից զպղծութիւն նորա առաջի հոմանեաց իւրոց. եւ ոչ ոք հանիցէ զնա ի ձեռաց իմոց։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 2:10
19 Iomraidhean Croise  

Զի Գոթողիա էր անօրէն, եւ որդիք նորա կործանեցին զտունն Աստուծոյ. քանզի եւ՝՝ զսրբութիւնս տանն Աստուծոյ արարին Բահաղիմայցն։


Որ ձեռներէց լինի տարապարտուց, առանց պատժի ոչ լիցի. իսկ որ սերմանէ զարդարութիւն, ընկալցի վարձ հաւատարիմ։՝՝


եւ խոնարհեցուսցէ Աստուած զիշխանս դստեր Սիոնի, եւ մերկասցէ Տէր զզարդ նոցա։՝՝


Եւ եթէ ասիցես ի սրտի քում, թէ՝ Ընդէ՞ր պատահեաց ինձ այս. վասն բազմութեան անիրաւութեան քո՝ յայտնեցաւ յետուստ քո խայտառակեալ զկրկունս քո։


Եւ ես մերկացից զյետուստ քո, եւ արկից զգլխով քո եւ զերեսօք, եւ երեւեսցին անարգանք քո.


Եւ առեր ի հանդերձիցն քոց եւ արարեր քեզ կուռս կարկատունս՝՝, եւ պոռնկեցար ընդ նոսա. եւ մի՛ մտցես անդր, զի ոչ էին եւ ոչ լիցին՝՝։


եւ զհացն իմ զոր ետու քեզ՝ եւ զնաշիհն եւ զեւղ եւ զմեղր զոր ջամբեցի քեզ՝ եդիր առաջի երեսաց նոցա ի հոտ անուշից. եւ եղեւ յետ այնորիկ՝՝, ասէ Ադոնայի Տէր,


Եւ գնասցեն ընդ քեզ ատելութեամբ, եւ առցեն զամենայն վաստակս քո եւ զերկս քո. եւ եղիցես՝՝ մերկ եւ խայտառակեալ, եւ յայտնեսցի ամօթ պոռնկութեան քո, եւ ամպարշտութիւնն քո եւ պոռնկութիւն քո։


Այգի տաշտաւոր պտղալից Իսրայէլ՝՝. ըստ բազմութեան պտղոց իւրոց յաճախեաց սեղանս. ըստ պարարտութեան երկրի իւրեանց կանգնեցին արձանս։


Ըստ բանիցն Եփրեմայ իրաւունս ա՛ռ նա Աստուծոյ Իսրայելի, եւ եդ զայն ի Բահաղու՝՝ եւ մեռաւ։


Զի արարից զնա մերկ, եւ կացուցից զնա ըստ աւուրց ծննդեան իւրոյ. եւ եդից զնա իբրեւ զանապատ, եւ կարգեցից զնա իբրեւ զերկիր անջուր, եւ սպանից զնա ի ծարաւոյ։


Եւ զօրութիւն քո իբրեւ զառն աւազակի. թաքուցին քահանայք զճանապարհ. սպանին զՍիկիմ՝՝, զի զանօրէնութիւն գործեցին։


Եւ եղիցին մնացորդքն Յակոբայ ի հեթանոսս, ի մէջ ազգաց բազմաց իբրեւ զառեւծ ի մէջ խաշին յանտառի, եւ իբրեւ զկորիւն առիւծու ի մէջ հօտից խաշանց. զոր օրինակ յորժամ անցեալ զատուցանիցէ եւ յափշտակիցէ, եւ ոչ ոք իցէ որ թափիցէ։


Այսուհետեւ մի՛ յառաջ քան զժամանակն դատիք, մինչեւ եկեսցէ Տէր, որ լուսաւոր առնիցէ զգաղտնիս խաւարի, եւ յայտնիցէ զխորհուրդս սրտից. եւ ապա իւրաքանչիւր գովութիւն եղիցի յԱստուծոյ։


Lean sinn:

Sanasan


Sanasan