Այո, օրհնելով օրհնեցից զքեզ, եւ բազմացուցանելով բազմացուցից զզաւակ քո իբրեւ զաստեղս երկնից բազմութեամբ, եւ իբրեւ զաւազ առ ափն ծովու. եւ ժառանգեսցէ զաւակ քո զքաղաքս հակառակորդաց իւրոց։
այլ այս է ուխտն զոր ուխտեցից տանդ Իսրայելի յետ աւուրցն այնոցիկ, ասէ Տէր. Տաց զօրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա. եւ եղէց նոցա յԱստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։
Եւ բազմացուցից ի ձեզ զմարդ եւ զանասուն, բազմասցին եւ աճեսցեն, եւ բնակեցուցից զձեզ որպէս ի սկզբանէն, եւ բարի արարից ձեզ որպէս եւ յառաջագոյն՝՝, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։
Դատեցարուք ընդ մօր ձերում, դատեցարուք, զի այն ոչ է իմ կին, եւ ես ոչ եմ այր նորա. եւ բարձից զպոռնկութիւն նորա յերեսաց իմոց, եւ զշնութիւն նորա՝՝ ի միջոյ ստեանց իւրոց։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։