ես եղէց նմա ի հայր, եւ նա եղիցի ինձ յորդի. եւ եթէ եկեսցէ անիրաւութիւն նորա, յանդիմանեցից զնա, եւ՝՝ խրատեցից զնա գաւազանաւ արանց եւ տանջանօք որդւոց մարդկան.
Եւ ասէ Մովսէս. Այս բան է զոր հրաման ետ Տէր. Լցէք լի չափով զմանանայդ յաման մի, եւ պահեցէք՝՝ յազգս ձեր, զի տեսանիցէք զհացդ զոր կերայք դուք՝՝ յանապատի աստ ի ժամանակի իբրեւ եհան զմեզ Տէր՝՝ յերկրէն Եգիպտացւոց։
Ոչ պատգամաւոր ոք եւ ոչ հրեշտակ, այլ ինքնին Տէր՝՝ փրկեաց զնոսա. վասն սիրելոյ զնոսա եւ խնայելոյ ի նոսա ինքնին փրկեաց զնոսա, եւ վերացոյց զնոսա եւ բարձրացոյց զամենայն աւուրս յաւիտենից։