Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 1:10 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

10 Եւ էր՝՝ թիւ որդւոցն Իսրայելի իբրեւ զաւազ ծովու անչափ եւ անթիւ. եւ եղիցի ի տեղւոջ յորում ասացաւ Ոչ ժողովուրդ իմ դուք, անդ կոչեսցին նոքա Որդիք Աստուծոյ կենդանւոյ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ 1:10
26 Iomraidhean Croise  

Եւ արարից զզաւակ քո իբրեւ զաւազ երկրի. եթէ կարիցէ ոք թուել զաւազ երկրի, ապա եւ քո զաւակ ընդ թիւ մտցէ։


Այո, օրհնելով օրհնեցից զքեզ, եւ բազմացուցանելով բազմացուցից զզաւակ քո իբրեւ զաստեղս երկնից բազմութեամբ, եւ իբրեւ զաւազ առ ափն ծովու. եւ ժառանգեսցէ զաւակ քո զքաղաքս հակառակորդաց իւրոց։


Եւ դու ասացեր թէ Բարի արարից քեզ՝՝, եւ եդից զզաւակ քո իբրեւ զաւազ ծովու որ ոչ թուիցի ի բազմութենէ։


Եւ պատրաստեցեր դու քեզ զժողովուրդ քո զԻսրայէլ ի ժողովուրդ մինչեւ ցյաւիտեան, եւ դու, Տէր, եղեր նոցա յԱստուած։


Ասացից հիւսիսոյ. Ած. եւ հարաւոյ թէ՝ Մի՛ արգելուր. ածէք զորդիս իմ յերկրէ հեռաստանէ, եւ զդստերս իմ ի ծագաց երկրէ,


Եւ լինէր իբրեւ զաւազ զաւակ քո, եւ ծնունդք որովայնի քո իբրեւ զհող երկրի. սակայն եւ արդ ոչ սատակեսցիս, եւ ոչ կորիցէ անուն քո՝՝ առաջի իմ։


Զի դու ես մեր Հայր. զի Աբրահամ ոչ գիտաց զմեզ, եւ Իսրայէլ ոչ ծանեաւ զմեզ. այլ դու, Տէր, Հայր մեր, փրկեա զմեզ, զի ի սկզբանէ անուն քո է ի վերայ մեր՝՝։


Եւ արդ, Տէր, Հայր մեր դու ես. մեք կաւ, եւ դու Ստեղծիչ մեր, եւ գործք ձեռաց քոց ամենեքին մեք.


Յայտնի եղէ այնոցիկ՝՝ որ զինէն ոչ հարցանէին, գտայ այնոցիկ որ զիսն ոչ խնդրէին. ասացի. Աւասիկ եմ, ցազգն ցայն որ զանուն իմ ոչ կարդացին։


Եւ ածցեն զեղբարս իւրեանց՝՝ յամենայն ազգաց պատարագ Տեառն, հեծեալս կառօք՝ հանդերձ պալարակապ երիվարօք հովանոցօք ի սուրբ քաղաքն Երուսաղէմ՝՝, ասէ Տէր, որպէս մատուցին ինձ որդիքն Իսրայելի զպատարագս իւրեանց սաղմոսիւք ի տան Տեառն։


Զոր օրինակ ոչ թուին զօրութիւնք երկնից, եւ ոչ չափի աւազ ծովու, նոյնպէս բազմացուցից զզաւակն Դաւթի ծառայի իմոյ, եւ զՂեւտացիսն պաշտօնեայս իմ։


Եւ ասէ. Կոչեա զանուն նորա Ոչ ժողովուրդ իմ. զի դուք չէք ժողովուրդ իմ, եւ ես ոչ ինչ եմ ձեր։


եւ սերմանեցից զնա ինձ ի վերայ երկրի. եւ ողորմեցայց չողորմելոյն, եւ ասացից ցոչ ժողովուրդ իմ.


Իսկ որք ընկալանն զնա՝ ետ նոցա իշխանութիւն որդիս Աստուծոյ լինել որոց հաւատասցեն յանուն նորա.


Զի ակնկալութիւն արարածոց յայտնութեան որդւոցն Աստուծոյ սպասէ։


եւ ես ընկալայց զձեզ, եւ ես եղէց ձեզ ի Հայր, եւ դուք եղիջիք ինձ յուստերս եւ ի դստերս, ասէ Տէր Ամենակալ։


Վասն որոյ եւ ի միոջէն ծնանէին, եւ այն՝ յանցեալ ժամանակի՝՝, իբրեւ զաստեղս երկնից բազմութեամբ, եւ իբրեւ զաւազ առ ափն ծովու առանց թուոյ։


Lean sinn:

Sanasan


Sanasan