ԱՌ ԵԲՐԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 4:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
3 Այլ մեք մտանեմք ի հանգիստն որք հաւատացաքս. որպէս եւ ասացն թէ՝ Որպէս երդուայ ի բարկութեան իմում, թէ՝ Մտցեն ի հանգիստ իմ. թէպէտ եւ արդիւնքն ի սկզբանէ աշխարհի լիեալ էին։
Զի զվեց օր արար Տէր Աստուած զերկինս եւ զերկիր, եւ զծով եւ զամենայն որ ի նոսա, եւ հանգեաւ յաւուրն եւթներորդի. վասն այնորիկ օրհնեաց Տէր զօրն եւթներորդ եւ սրբեաց զնա։
Այսպէս ասէ Տէր. Կացէք ի ճանապարհս եւ դիտեցէք, եւ հարցէք զյաւիտենական շաւղաց Տեառն. եւ տեսէք ո՛ր է ճանապարհ բարի, եւ գնացէք ընդ նա, եւ գտջիք սրբութիւն անձանց ձերոց. եւ ասացին թէ՝ Ոչ երթիցուք։
ապա թէ ոչ՝ պարտ էր նմա բազում անգամ չարչարել ի սկզբանէ աշխարհի. բայց արդ աւասիկ մի անգամ ի կատարած յաւիտեանց յանարգութիւն մեղաց իւրով պատարագաւն յայտնեալ է։