5 Քանզի ցո՞ երբեք ասաց ի հրեշտակաց. Որդի իմ ես դու, ես այսօր ծնայ զքեզ։ Եւ դարձեալ թէ. Ես եղէց նմա ի Հայր, եւ նա եղիցի ինձ յՈրդի։
ես եղէց նմա ի հայր, եւ նա եղիցի ինձ յորդի. եւ եթէ եկեսցէ անիրաւութիւն նորա, յանդիմանեցից զնա, եւ՝՝ խրատեցից զնա գաւազանաւ արանց եւ տանջանօք որդւոց մարդկան.
ես եղէց նմա ի հայր, եւ նա եղիցի ինձ յորդի. եւ զողորմութիւնս ոչ արարից ի բաց ի նմանէ, որպէս մերժեցի յայնցանէ որք յառաջ քան զքեզ էին։
Նա շինեսցէ տուն անուան իմոյ. նա եղիցի ինձ յորդի եւ ես եղէց նմա ի հայր, եւ ուղղեցից զաթոռ թագաւորութեան նորա յԻսրայելի մինչեւ յաւիտեան։
Եւ ասաց ցիս Աստուած. Սողոմոն որդի քո շինեսցէ զտուն իմ եւ զսրահն իմ. վասն զի ընտրեցի զնա լինել ինձ որդի, եւ ես եղէց նմա ի հայր.
Տէր՝՝ ասաց ցիս. Որդի իմ ես դու, եւ ես այսօր ծնայ զքեզ.
Զի զնոյն Աստուած կատարեաց առ մեզ որդիս նոցա՝ յարուցեալ զՅիսուս, որպէս եւ ի Սաղմոսին գրեալ է յերկրորդում. Որդի իմ ես դու, եւ ես այսօր ծնայ զքեզ։
Նոյնպէս եւ Քրիստոս ոչ եթէ անձին ինչ շուք եդ լինել քահանայապետ, այլ որ խօսեցաւն առ նա թէ. Որդի իմ ես դու, ես այսօր ծնայ զքեզ։