Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՌ ԳԱՂԱՏԱՑԻՍ ԹՈՒՂԹ 5:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 Վկայեմ ամենայն մարդոյ որ թլփատիցի, թէ պարտական է զամենայն օրէնսն կատարել։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՌ ԳԱՂԱՏԱՑԻՍ ԹՈՒՂԹ 5:3
19 Iomraidhean Croise  

քանզի մեղաք մեք եւ թագաւորք մեր եւ իշխանք եւ քահանայք եւ հարքն մեր, եւ ոչ արարաք զպատուիրանս քո, եւ ոչ հայեցաք յօրէնս քո եւ ի վկայութիւնս զոր եդիր առ մեզ.


Վա՜յ ձեզ, առաջնորդք կոյրք, զի ասէք. Որ երդնու ի տաճարն՝ չէ ինչ, բայց որ երդնու յոսկին որ ի տաճարին է՝ արժան է։


Եւ որ երդնու ի սեղանն՝ չէ ինչ, բայց որ երդնու ի պատարագն որ ի վերայ նորա է՝ արժան է։


են իմ անդ եղբարք հինգ, որպէս զի տացէ նոցա վկայութիւն, զի մի՛ եւ նոքա գայցեն յայս տեղի տանջանաց։


Եւ ոմանք իջեալ ի Հրէաստանէ ուսուցանէին զեղբարս. Եթէ ոչ թլփատիք ըստ օրինացն Մովսիսի՝ ոչ կարէք ապրել։


Եւ այլովք բանիւք բազմօք վկայութիւն դնէր, եւ մխիթարէր զնոսա եւ ասէր. Ապրեցարուք յազգէ աստի խոտորելոյ յայսմանէ։


տալ վկայութիւն Հրէից եւ հեթանոսաց զապաշխարութեանն որ առ Աստուած, եւ զհաւատոցն որ ի Տէր մեր Յիսուս Քրիստոս։


Թլփատութիւն օգնէ, եթէ զօրէնսն պահիցես. ապա թէ յանցաւոր օրինացն իցես, թլփատութիւն քո անթլփատութիւն եղեւ։


Զի որ միանգամ ի գործոց օրինացն են, ընդ անիծիւք են. քանզի գրեալ է թէ՝ Անիծեալ ամենայն մարդ որ ոչ կացցէ յամենայն գրեալսն ի գիրս օրինաց՝ առնել զամենայն։ ՎՋ


Ահաւասիկ ես Պաւղոս ասեմ ձեզ, զի եթէ թլփատիք, Քրիստոս ինչ ձեզ ոչ օգնէ։


Զի ի Քրիստոս Յիսուս ոչ թլփատութիւն ինչ կարող է, եւ ոչ անթլփատութիւն, այլ՝ հաւատք սիրով աջողեալք։


Արդ զայս ասեմ եւ ուխտեմ ի Տէր, մի՛ եւս ձեզ զնոյն օրինակ գնալ որպէս եւ այլ հեթանոսք գնան ունայնութեամբ մտաց իւրեանց.


Անիծեալ ամենայն մարդ՝ որ ոչ կացցէ յամենայն բանս օրինացս այսոցիկ առնել զսոսա. եւ ասասցէ ամենայն ժողովուրդն. Եղիցի։


Եւ ընդդէմ՝՝ կացցէ նոցա օրհնութիւնդ այդ յանդիման լինել վկայ. եւ մի՛ մոռասցի ի բերանոց նոցա եւ՝՝ ի բերանոյ զաւակի նոցա. քանզի գիտեմ զչարութիւն նոցա զոր արարին աստ՝՝ այսօր յառաջ քան զտանելն իմ զնոսա յերկիրն բարութեան զոր երդուայ հարցն նոցա՝՝։


Եւ եղիցի եթէ մոռանալով մոռասցիս զՏէր Աստուած քո, եւ երթայցես զհետ աստուածոց օտարաց եւ պաշտիցես զնոսա եւ երկիր պագանիցես նոցա, ունիմ ձեզ վկայ այսօր զերկինս եւ զերկիր՝՝, զի կորստեամբ կորնչիջիք.


Մի՛ զանցանել եւ զրկել յիրիդ յայդմիկ զեղբայր իւր, քանզի վրէժխնդիր է Տէր ի վերայ ամենայնի այդորիկ. որպէս յառաջագոյն ասացաք ձեզ եւ եդաք վկայութիւն։


Եւ մեք տեսաք եւ վկայեմք, զի Հայր առաքեաց զՈրդին իւր Փրկիչ աշխարհի։


Lean sinn:

Sanasan


Sanasan