7 Այսուհետեւ չես ծառայ, այլ որդի. եթէ որդի, եւ ժառանգ Աստուծոյ։
Յետ բանիցս այսոցիկ եղեւ բան Տեառն առ Աբրամ ի տեսլեան, եւ ասէ. Մի՛ երկնչիր, Աբրամ, ես վերակացու եղէց քեզ, եւ վարձք քո բազում եղիցին յոյժ։
Հաստատեա զշաւիղս իմ ի ճանապարհի քում, զի մի՛ գայթակղեսցին գնացք իմ։
Այլ ոչ այնպիսի ինչ է Բաժինն Յակոբայ. զի որ ստեղծն զամենայն՝ նա է բաժին նորա՝՝, եւ Իսրայէլ գաւազան ժառանգութեան նորա. Տէր զօրութեանց անուն է նորա։
այլ այս է ուխտն զոր ուխտեցից տանդ Իսրայելի յետ աւուրցն այնոցիկ, ասէ Տէր. Տաց զօրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա. եւ եղէց նոցա յԱստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։
Ասաց անձն իմ. Բայ, բաժին իմ է Տէր, վասն այնորիկ ակն կալայց նմա։
Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կա՛մ զմին ատիցէ եւ զմեւսն սիրիցէ, կա՛մ զմին մեծարիցէ եւ զմեւսն արհամարհիցէ. ոչ կարէք Աստուծոյ ծառայել եւ մամոնայի։
Քանզի ամենեքին որդիք Աստուծոյ էք հաւատովք ի Յիսուս Քրիստոս։
Ապա եթէ դուք Քրիստոսի էք, ուրեմն Աբրահամու զաւակ էք, ըստ աւետեացն ժառանգք։
Վասն որոյ, եղբարք, չեմք որդիք աղախնոյն, այլ ազատին, ազատութեամբն, որով Քրիստոս զմեզ ազատեցոյց։
Որ յաղթէ՝ ժառանգեսցէ զայս ամենայն. եւ ես եղէց նոցա Աստուած, եւ նոքա եղիցին ինձ որդիք՝՝։