ԱՌ ԳԱՂԱՏԱՑԻՍ ԹՈՒՂԹ 3:10 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
10 Զի որ միանգամ ի գործոց օրինացն են, ընդ անիծիւք են. քանզի գրեալ է թէ՝ Անիծեալ ամենայն մարդ որ ոչ կացցէ յամենայն գրեալսն ի գիրս օրինաց՝ առնել զամենայն։ ՎՋ
եւ մտին եւ ժառանգեցին զնա. եւ ոչ լուան ձայնի քում, եւ ըստ հրամանաց քոց ոչ գնացին, ըստ ամենայնի զոր պատուիրեցեր նոցա առնել, եւ ոչ արարին. եւ արարին պատահել իւրեանց ամենայն չարեացս այսոցիկ։
Զայս գիտեմք եթէ ոչ արդարանայ մարդ ի գործոց օրինաց, եթէ ոչ ի հաւատոցն Յիսուսի Քրիստոսի. եւ մեք ի Քրիստոս Յիսուս հաւատացաք, զի արդարասցուք ի հաւատոցն Քրիստոսի, եւ ոչ ի գործոց օրինաց. զի ի գործոց օրինաց ոչ արդարասցի ամենայն մարմին։
եւ ոչ հաճեսցի Աստուած ներել նմա. այլ յայնժամ բորբոքեսցի բարկութիւն նորա եւ նախանձ նորա ի մարդն յայն, եւ հասցեն նմա ամենայն նզովք ուխտիս այսորիկ՝ գրեալք ի գրի օրինացս այսոցիկ, եւ ջնջեսցէ Տէր զանուն նորա ի ներքոյ երկնից.