Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԵԶՐ 10:8 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

8 ամենայն ոք՝ որ ոչ եկեսցէ յԵրուսաղէմ մինչեւ յերիս աւուրս յիշխանաց եւ ի ծերոցն՝՝, եղիցի նզովեալ ամենայն ստացուածք նորա, եւ ինքն ի բաց եղիցի յեկեղեցւոյ ժողովրդոցն Իսրայելի՝՝։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԵԶՐ 10:8
14 Iomraidhean Croise  

Եւ քարոզ կարդային ի Հրէաստանի եւ յԵրուսաղէմ.


Եւ ժողովեցան ամենայն արք Յուդայ եւ Բենիամինի յԵրուսաղէմ յերիս աւուրս, յիններորդ ամսեանն որ օր քսան էր ամսոյն. եւ նստան ամենայն ժողովուրդն ի հրապարակի տանն Տեառն. եւ էին զարհուրեալք ի բանից նորա եւ ի ցրտութենէ ձմերայնոյն։


Եւ ամենեքեան որք ոչ գիտիցեն, եւ ամենեքեան որք ոչ առնիցեն ըստ օրինացն Տեառն եւ ըստ օրինաց թագաւորին, մատնեալք լիցին ի դատաստան ըստ գործոց իւրեանց, եթէ՛ ի մահ, եթէ՛ ի տանջանս՝՝, եթէ՛ ի տուգանս եւ եթէ՛ ի կապանս։


Եւ յորդւոցն Յովիդեայ եւ յԵղիասիբայ մեծ քահանային, լուայ թէ էր կին նորա դուստր Սանաբաղատայ՝՝, եւ մերժեալ հալածեցի զնա յինէն։


Եւ եղեւ յորժամ լուան յօրինացն, որոշեցին ի բաց զամենայն խառնեալսն յԻսրայէլէ։


Ամենայն նուէր զոր նուիրեսցէ ոք Տեառն յամենայնէ որ ինչ իւր իցէ, ի մարդոյ մինչեւ յանասուն եւ յանդոյ մինչեւ ցկալուածս իւր, մի՛ դարձցի անդրէն՝՝ եւ մի՛ փրկեսցի. ամենայն նուէր՝ սուրբ սրբութեանց լիցի Տեառն։


Իսկ եթէ եւ նոցա ոչ լուիցէ, ասասջիր յեկեղեցւոջ. ապա թէ եւ եկեղեցւոյն ոչ լուիցէ, եղիցի քեզ իբրեւ զհեթանոսն եւ զմաքսաւոր։


Ի ժողովրդոց իւրեանց հանիցեն զձեզ. այլ եկեսցէ ժամանակ զի ամենայն որ սպանանիցէ զձեզ՝ համարիցի պաշտօն մատուցանել Աստուծոյ։


Զայս ասացին ծնողքն նորա, զի երկնչէին ի Հրէիցն. քանզի ուխտ եդեալ էր Հրէից, եթէ ոք խոստովանեսցի զնա Քրիստոս, ի բաց կացցէ ի ժողովրդենէն։


Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Ի մեղս իսկ ծնեալ ես ամենեւին, եւ դու վարդապե՞տ լինիս մեր։ Եւ հանին զնա արտաքս։


եւ զարտաքինսն Աստուած դատիցի. բարձէք զչարն ի միջոյ ձերմէ։


Ամենայն ոսկի եւ արծաթ եւ պղինձ եւ երկաթ եղիցի սուրբ Տեառն. ի գանձ Տեառն մտցէ։


Եւ ասեն որդիքն Իսրայելի. Ո՞վ է որ ոչ ել յայս եկեղեցի յամենայն ցեղիցն Իսրայելի առ Տէր ի Մասփա. զի երդումն մեծ էր այնմ որ ոչ ելանէր ի Մասփա եւ ասէին թէ՝ Մահու մեռցի։


Եւ ա՛ռ երկուս եզինս եւ յօշեաց զնոսա, եւ առաքեաց յամենայն սահմանս Իսրայելի ի ձեռն հրեշտակաց եւ ասէ. Որ ոք ոչ ելանիցէ զհետ Սաւուղայ եւ զհետ Սամուելի, ըստ այդմ օրինակի արասցեն զեզինս նորա։ Եւ անկաւ ահ Տեառն ի վերայ ամենայն ժողովրդեանն Իսրայելի, եւ խրախուսեցին իբրեւ զմի այր։


Lean sinn:

Sanasan


Sanasan