Եւ ոչ ոք տեսանէր զեղբայր իւր զերիս աւուրս՝՝, եւ ոչ յարեաւ ոք յանկողնէ իւրմէ զերիս աւուրս. բայց ամենայն որդւոցն Իսրայելի լոյս էր յամենայն բնակութիւնս իւրեանց։
Եւ եղիցի ձեզ արիւնդ նշանակեալ ի վերայ տանց՝ յորս իցէք դուք անդ. եւ տեսից զարիւնդ եւ ապրեցուցից զձեզ՝՝. եւ ոչ լինիցին ի ձեզ հարուածք ի սատակել՝ յորժամ հարկանիցեմ յերկրիդ Եգիպտացւոց։
Եւ արգելի ի ձէնջ զանձրեւ երիւք ամսովք յառաջ քան զկութս. ի մի քաղաք տեղացի, եւ ի միւս քաղաք ոչ տեղացի. մի վիճակ թացից, եւ ի միւսն յորում ոչ տեղացից ցամաքեսցի։