Եւ լուիցեն ձայնի քում. եւ մտցես դու եւ ծերակոյտ որդւոցն Իսրայելի առ փարաւոն արքայ Եգիպտացւոց, եւ ասասցես ցնա. Տէր Աստուած Եբրայեցւոց կոչէ զմեզ առ ինքն՝՝. արդ՝ երթիցուք մեք երից աւուրց ճանապարհ յանապատ, զի զոհեսցուք Տեառն Աստուծոյ մերում։
Եւ ասէ Տէր ցՄովսէս. Կանխեա ընդ առաւօտն եւ կաց առաջի փարաւոնի. եւ ահա նա ելանէ ի ջուր անդր. եւ ասասցես ցնա. Այսպէս ասէ Տէր. Արձակեա զժողովուրդ իմ զի պաշտեսցեն զիս։
Եւ ասէ Տէր ցՄովսէս. Կանխեա ընդ առաւօտն, եւ կաց առաջի փարաւոնի, եւ ասասցես ցնա. Այսպէս ասէ Տէր Աստուած Եբրայեցւոց. Արձակեա զժողովուրդ իմ զի պաշտեսցեն զիս։