5 Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ասա ցԱհարոն եղբայր քո. Ձգեա ձեռամբ քով զգաւազանդ քո ի վերայ գետոյն եւ ի վերայ ջրադարձից եւ ի վերայ խաղից, եւ հանցես գորտ ի վերայ երկրիդ Եգիպտացւոց։
Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ասա ցԱհարոն. Առ զգաւազանդ եւ ձգեա զձեռն քո ի վերայ ջրոցդ Եգիպտոսի եւ ի վերայ՝՝ գետոց նոցա եւ ի վերայ լճաց նոցա եւ ի վերայ խաղից նոցա եւ ի վերայ ջրակուտաց նոցա, եւ եղիցի արիւն։ Եւ եղեւ արիւն յամենայն երկրին Եգիպտացւոց, ի փայտս եւ ի քարինս։