Տէր, աչք քո ի հաւատս՝՝. տանջեցեր զնոսա, եւ նոցա ոչ ցաւեաց. վախճանեցեր զնոսա, եւ ոչ կամեցան ընդունել զխրատ. կարծրացուցին զերեսս իւրեանց քան զվէմ, եւ ոչ կամեցան դառնալ։
Տեսէք, արհամարհոտք՝՝, եւ հայեցարուք, եւ զարմացարուք զարմանս, եւ եղծարուք.՝՝ զի գործ մի գործեմ ես յաւուրս ձեր, որում ոչ հաւատայցէք՝ թէպէտ եւ ոք պատմեսցէ ձեզ։
Եթէ ոչ լսիցէք եւ ոչ դնիցէք ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում, ասէ Տէր ամենակալ, առաքեցից ի վերայ ձեր անէծս, եւ անիծից զօրհնութիւնս ձեր, եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զօրհնութիւնս ձեր. եւ մի՛ եղիցի ի միջի ձերում,՝՝ զի դուք ոչ եդիք ի սրտի ձերում։
եւ ասէ ցնոսա. Զգոյշ լերուք սրտիւք ձերովք ամենայն բանիցս այսոցիկ, զորոց ես դնեմ վկայութիւն ընդ ձեզ այսօր, զոր պատուիրիցէք որդւոց ձերոց, պահել եւ առնել զամենայն բանս օրինացս այսոցիկ։