Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԵԼՔ 7:16 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

16 եւ ասասցես ցնա. Տէր Աստուած Եբրայեցւոց առաքեաց զիս առ քեզ եւ ասէ. Արձակեա զժողովուրդ իմ զի պաշտեսցեն զիս յանապատի. եւ ահա ոչ լուար ինձ մինչեւ ցայժմ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԵԼՔ 7:16
18 Iomraidhean Croise  

Մտին Մովսէս եւ Ահարոն առաջի փարաւոնի, եւ ասեն ցնա. Այսպէս ասէ Տէր Աստուածն Եբրայեցւոց. Մինչեւ յե՞րբ ոչ կամիցիս ամաչել յինէն՝՝. արձակեա զժողովուրդ իմ զի պաշտեսցեն զիս։


Յորժամ խստացաւ փարաւոն չարձակել զմեզ, կոտորեաց Տէր զամենայն անդրանիկս յերկրին Եգիպտացւոց, յանդրանկէ մարդոյ մինչեւ ցանդրանիկս անասնոյ. վասն այնորիկ ես մատուցանեմ Տեառն զամենայն արու որ բանայ զարգանդ, եւ զամենայն անդրանիկս որդւոց իմոց փրկեցից։


Եւ ազդ եղեւ արքային Եգիպտացւոց եթէ փախեաւ ժողովուրդն. եւ շրջեցաւ սիրտն փարաւոնի եւ ծառայից իւրոց ի վերայ ժողովրդեանն, եւ ասեն. Զի՞նչ գործեցաք զայն, զի արձակեցաք զորդիսն Իսրայելի, զի մի՛ ծառայեսցեն մեզ։


Եւ ասէ. Ես եղէց ընդ քեզ. եւ այս եղիցի քեզ նշան թէ ես առաքեցի զքեզ հանել՝՝ զժողովուրդ իմ յԵգիպտոսէ, պաշտեսջիք զԱստուած ի լերինս յայսմիկ։


Եւ ասէ Մովսէս ցԱստուած. Ահա ես երթեալ առ որդիսն Իսրայելի ասիցեմ ցնոսա. Աստուած հարցն ձերոց առաքեաց զիս առ ձեզ. եւ հարցանիցեն զիս թէ Զի՞նչ է անուն նորա, զի՞նչ ասացից ցնոսա։


Եւ լուիցեն ձայնի քում. եւ մտցես դու եւ ծերակոյտ որդւոցն Իսրայելի առ փարաւոն արքայ Եգիպտացւոց, եւ ասասցես ցնա. Տէր Աստուած Եբրայեցւոց կոչէ զմեզ առ ինքն՝՝. արդ՝ երթիցուք մեք երից աւուրց ճանապարհ յանապատ, զի զոհեսցուք Տեառն Աստուծոյ մերում։


Եւ դու ասասցես ցփարաւոն. Այսպէս ասէ Տէր. Որդի անդրանիկ իմ Իսրայէլ։


Ասացի ցքեզ. Արձակեա զժողովուրդ իմ, զի պաշտեսցեն՝՝ զիս. ապա թէ ոչ կամիցիս արձակել զդա, ես եմ ապաքէն որ սպանանիցեմ զորդի քո զանդրանիկ։


Եւ ոչ լուիցէ ձեզ փարաւոն. եւ արկից զձեռն իմ յԵգիպտոս, եւ հանից հանդերձ զօրութեամբ իմով՝՝ զժողովուրդ իմ, զորդիսն Իսրայելի, յերկրէն Եգիպտացւոց, մեծաւ վրէժխնդրութեամբ։


Եւ ասէ Տէր ցՄովսէս. Մուտ առ փարաւոն եւ ասասցես ցնա. Այսպէս ասէ Տէր. Արձակեա զժողովուրդ իմ, զի պաշտեսցեն զիս։


Եւ ասէ Տէր ցՄովսէս. Կանխեա ընդ առաւօտն եւ կաց առաջի փարաւոնի. եւ ահա նա ելանէ ի ջուր անդր. եւ ասասցես ցնա. Այսպէս ասէ Տէր. Արձակեա զժողովուրդ իմ զի պաշտեսցեն զիս։


Եւ ասէ Տէր ցՄովսէս. Մուտ առ փարաւոն եւ ասասցես ցնա. Այսպէս ասէ Տէր Աստուածն Եբրայեցւոց. Արձակեա զժողովուրդ իմ զի պաշտեսցեն զիս։


Եւ ասէ Տէր ցՄովսէս. Կանխեա ընդ առաւօտն, եւ կաց առաջի փարաւոնի, եւ ասասցես ցնա. Այսպէս ասէ Տէր Աստուած Եբրայեցւոց. Արձակեա զժողովուրդ իմ զի պաշտեսցեն զիս։


Ես յարուցի զնա արդարութեամբ թագաւոր, եւ ամենայն ճանապարհք նորա ուղիղ են՝՝. նա շինեսցէ զքաղաքն իմ, եւ զգերութիւն ժողովրդեան իմոյ դարձուսցէ, ոչ կաշառօք եւ ոչ պատարագօք, ասէ Տէր զօրութեանց։


Այսպէս ասէ Տէր զօրութեանց. Բռնադատեցան որդիքն Իսրայելի եւ որդիքն Յուդայ. ամենեքեան որ գերեցին զնոսա՝ բռնաբարեցին զնոսա, եւ ոչ կամէին արձակել զնոսա։


Lean sinn:

Sanasan


Sanasan