Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԵԼՔ 6:7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

7 Եւ առից զձեզ ինձ ի ժողովուրդ, եւ եղէց ձեզ Աստուած. եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Աստուած ձեր, որ հանեմ զձեզ ի բռնութենէ Եգիպտացւոցդ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԵԼՔ 6:7
50 Iomraidhean Croise  

Պանդխտեաց յերկրիս յայսմիկ, եւ եղէց ընդ քեզ եւ օրհնեցից զքեզ. զի քեզ եւ զաւակի քում տաց զամենայն զերկիրս զայս, եւ հաստատեցից զերդումն իմ զոր երդուայ Աբրահամու հօր քում։


Եւ Տէր հաստատեալ կայր ի նմա, եւ ասէ. Ես եմ Տէր, Աստուած Աբրահամու հօր քո, եւ Աստուած Իսահակայ. մի՛ երկնչիր, զի՝՝ զերկիրդ յորում դուդ ննջեցեր, քեզ տաց զդա եւ զաւակի քում։


Եւ մատեաւ այրն Աստուծոյ եւ ասէ ցարքայն Իսրայելի. Այսպէս ասէ Տէր. Փոխանակ զի ասացին Ասորիքն թէ Աստուած լերանց է Տէր Աստուած Իսրայելի՝՝ եւ ոչ Աստուած դաշտաց, նա տացէ զզօրն՝՝ զայն զմեծ ի ձեռս քո, եւ գիտասցես թէ ես եմ Տէր։


զի ծանիցեն ամենայն ժողովուրդք երկրի, զի Տէր՝ նա է Աստուած, եւ չիք այլ ոք։


Եւ արդ սոքա ծառայք քո եւ ժողովուրդք զորս փրկեցեր զօրութեամբ քով մեծաւ եւ բարձր բազկաւ։


Ոչ եդի առաջի աչաց իմոց իրս անիրաւութեան, ոյք առնէին զուրացութիւն՝ ատեցի, ոչ մերձեցաւ առ իս։


Ես ասացի թէ աստուածք իցէք, կամ որդիք Բարձրելոյ ամենեքեան։


Եւ եթէ հարցանիցէ զքեզ որդին քո յետ այսորիկ եւ ասիցէ թէ Զի՞նչ է այդ. ասասցես ցնա. Զի հզօր ձեռամբ եհան զմեզ Տէր յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան։


Եւ ասէ Մովսէս ցժողովուրդն. Յիշեսջիք զօրս զայս յորում ելէք յԵգիպտոսէ ի տանէ ծառայութեան, զի հզօր ձեռամբ եհան զձեզ Տէր աստի. եւ ոչ ուտիցէք խմորուն։


Եւ ծանիցեն ամենայն Եգիպտացիքն թէ ես եմ Տէր, ի փառաւորել իմում ի փարաւոն եւ ի կառս նորա եւ յերիվարս նորա։


Եւ ես խստացուցից զսիրտն փարաւոնի եւ պնդեսցի զհետ դոցա. եւ փառաւորեցայց ի փարաւոն, եւ յամենայն զօրս նորա, եւ ծանիցեն ամենայն Եգիպտացիքն թէ ես եմ Տէր։ Եւ արարին այնպէս։


Անկցի ի վերայ նոցա ահ եւ երկեւղ. մեծութեամբ բազկի քո քարասցին, մինչեւ անցցէ ժողովուրդ քո, Տէր, մինչեւ անցցէ ժողովուրդ քո այս զոր ստացար։


Օգնական ընդունելի իմ՝՝ Տէր, եւ եղեւ ինձ փրկութիւն. սա է իմ Աստուած եւ փառաւոր արարից զսա. Աստուած հօր իմոյ, եւ բարձր արարից զսա։


Լուայ զտրտունջ որդւոցն Իսրայելի. արդ խօսեաց ընդ նոսա եւ ասասցես. Ընդ երեկոյս միս կերիջիք, եւ ընդ առաւօտս հացիւ յագեսջիք. եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Աստուած ձեր։


Եւ ասեն Մովսէս եւ Ահարոն ցամենայն ժողովուրդ որդւոցն Իսրայելի. Ընդ երեկոյս գիտասջիք եթէ Տէր եհան զձեզ յերկրէն Եգիպտացւոց։


Եւ եղեւ յետ աւուրց բազմաց, իբրեւ եղեւ մեծ Մովսէս, ել առ եղբարս իւր որդիսն Իսրայելի՝՝, հայեցեալ ի չարչարանս նոցա. ետես այր մի Եգիպտացի, զի հարկանէր զոմն Եբրայեցի յեղբարց իւրոց յորդւոցն Իսրայելի։՝՝


Երթ խօսեաց ընդ որդիսն Իսրայելի, եւ ասասցես. Ես եմ Տէր. եւ հանից զձեզ ի բռնութենէ Եգիպտացւոցդ, եւ փրկեցից զձեզ ի ծառայութենէ դոցա, եւ ապրեցուցից զձեզ բարձր բազկաւ եւ մեծամեծ դատաստանօք։


Այսպէս ասէ Տէր. Այդու գիտասցես թէ ես եմ Տէր. ահաւասիկ ես հարկանեմ գաւազանաւս որ ի ձեռին իմում է՝ զջուր գետոյդ, եւ դարձցի յարիւն.


Զի տեսցեն եւ գիտասցեն եւ ծանիցեն եւ իմասցին ի միասին՝ թէ ձեռն Տեառն արար զայս ամենայն, եւ Սուրբն Իսրայելի հաստատեաց։


Եւ եղիցին թագաւորք դայեակք քո, եւ կանայք նոցա մանկակալք քո. ի վերայ երեսաց երկրի երկիր պագանիցեն քեզ, եւ զհող ոտից քոց լիզեսցեն. եւ ծանիցես թէ ես եմ Տէր. եւ ոչ ամաչեսցեն ոյք սպասեն ինձ։


Եւ կերիցեն նեղիչք քո՝՝ զմարմինս իւրեանց. եւ արբցեն իբրեւ զգինի նոր զարիւնս իւրեանց՝ եւ արբեսցին. եւ ծանիցէ ամենայն մարմին եթէ ես եմ Տէր որ փրկեցի զքեզ, եւ օգնեցի քեզ եւ զօրացուցի զՅակոբ՝՝։


Ես՝՝ եմ Տէր Աստուած քո՝ որ խռովեմ զծով, եւ գոչեցուցանեմ զալիս՝՝ նորա. Տէր Սաբաւովթ անուն է իմ։


Եւ դիեսցես զկաթն հեթանոսաց, եւ զմեծութիւն թագաւորաց կերիցես՝՝. եւ ծանիցես թէ ես եմ Տէր, որ ապրեցուցանեմ եւ փրկեմ զքեզ Աստուած Իսրայելի՝՝։


Եւ ասաց՝ եթէ՝ Ժողովուրդ իմ են որդիքն իմ, եւ ոչ անարգեսցեն զիս. եւ եղեւ նոցա ի փրկութիւն յամենայն նեղութենէ նոցա։


Եւ եղիջիք ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց ձեզ յԱստուած։


այլ այս է ուխտն զոր ուխտեցից տանդ Իսրայելի յետ աւուրցն այնոցիկ, ասէ Տէր. Տաց զօրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա. եւ եղէց նոցա յԱստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։


ես եմ Տէր Աստուած ձեր. ըստ հրամանաց իմոց գնացէք, եւ զիրաւունս իմ պահեցէք եւ արարէք զնոսա.


Եւ էր՝՝ թիւ որդւոցն Իսրայելի իբրեւ զաւազ ծովու անչափ եւ անթիւ. եւ եղիցի ի տեղւոջ յորում ասացաւ Ոչ ժողովուրդ իմ դուք, անդ կոչեսցին նոքա Որդիք Աստուծոյ կենդանւոյ։


Ես եմ Տէր Աստուած ձեր. եւ սրբիցիք եւ սուրբք լինիցիք, զի սուրբ եմ ես Տէր Աստուած ձեր՝՝. եւ մի՛ պղծիցէք զանձինս ձեր ամենայն զեռնովք որ շարժիցին ի վերայ երկրի։


Զի ես եմ Տէր Աստուած որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց լինել ձեզ Աստուած, եւ եղիջիք սուրբք, զի ես սուրբ եմ։


Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։


Զի ես եմ Տէր Աստուած ձեր որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց լինել ձեզ Աստուած. ես եմ Տէր՝ Աստուած ձեր։


Ես եմ Աստուած Աբրահամու, Աստուած Իսահակայ եւ Աստուած Յակովբայ. եւ չէ Աստուած Աստուած մեռելոց, այլ կենդանեաց։


Իսկ արդ զի՞նչ ասեմք առ այս. եթէ Աստուած ի մեր կոյս է, ո՞վ իցէ մեր հակառակ։


զի ժողովուրդ ես դու սուրբ Տեառն Աստուծոյ քո. եւ զքեզ ընտրեաց Տէր Աստուած քո՝՝ լինել քեզ նմա ժողովուրդ սեպհական յամենայն ազգաց որ ի վերայ երեսաց երկրի։


եւ Տէր ընտրեաց զքեզ այսօր լինել նմա ժողովուրդ սեպհական որպէս եւ խօսեցաւ քեզ, պահել զամենայն պատուիրանս նորա,


յանցանել քո զուխտիւ Տեառն Աստուծոյ քո, եւ զնզովիւք նորա զոր Տէր Աստուած քո ուխտէ քեզ այսօր,


զի կացուսցէ զքեզ իւր ժողովուրդ, եւ նա եղիցի քեզ Աստուած որպէս եւ ասաց, եւ զոր օրինակ երդուաւ հարցն քոց Աբրահամու եւ Իսահակայ եւ Յակոբայ։


Եւ ած զձեզ զքառասուն ամ ընդ անապատն. ոչ հնացան ձորձք ձեր եւ ոչ մաշեցան կօշիկք յոտից ձերոց.


Եւ զձեզ ա՛ռ ի ձեռն Աստուած՝՝, եւ եհան զձեզ յերկաթեղէն հնոցէն յԵգիպտոսէ, լինել նմա ժողովուրդ վիճակաւ, որպէս եւ յաւուր յայսմիկ։


Զի ժողովուրդ սուրբ ես դու Տեառն Աստուծոյ քում. եւ զքեզ ընտրեաց Տէր Աստուած քո լինել նմա ժողովուրդ սեպհական քան զազգս ամենայն որ ի վերայ երեսաց երկրի։


Նա աւանիկ ազնուականի իմն ցանկացեալ են, այսինքն է երկնաւորին. վասն որոյ ոչ ամօթ համարի Աստուած կոչել նոցա Աստուած, քանզի պատրաստեաց նոցա քաղաք։


Որք երբեմն չժողովուրդ, բայց արդ ժողովուրդ Աստուծոյ. որք չողորմեալք, այժմ ողորմութիւն գտէք։


Եւ լուայ ձայն յերկնից որ ասէր. Ահաւասիկ խորանն Աստուծոյ ի մէջ մարդկան, եւ բնակեսցէ ընդ նոսա. եւ նոքա ժողովուրդ նմա. եւ սա Աստուած նոցա։


Որ յաղթէ՝ ժառանգեսցէ զայս ամենայն. եւ ես եղէց նոցա Աստուած, եւ նոքա եղիցին ինձ որդիք՝՝։


Lean sinn:

Sanasan


Sanasan