Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԵԼՔ 6:12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

12 Խօսեցաւ Մովսէս առաջի Տեառն եւ ասէ. Ահա որդիքն Իսրայելի ոչ լուան ինձ, եւ զի՞արդ լսիցէ ինձ փարաւոն. եւ ես չեմ խօսող ոք՝՝։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԵԼՔ 6:12
16 Iomraidhean Croise  

Եւ ասէ Մովսէս ցԱստուած. Ո՞վ եմ ես զի երթայցեմ առ փարաւոն արքայ Եգիպտացւոց՝՝, եւ հանիցեմ զորդիսն Իսրայելի յերկրէն Եգիպտացւոց։


Եւ ասէ Մովսէս ցԱստուած. Ահա ես երթեալ առ որդիսն Իսրայելի ասիցեմ ցնոսա. Աստուած հարցն ձերոց առաքեաց զիս առ ձեզ. եւ հարցանիցեն զիս թէ Զի՞նչ է անուն նորա, զի՞նչ ասացից ցնոսա։


Պատասխանի ետ Մովսէս եւ ասէ. Եթէ ոչ հաւատայցեն ինձ, եւ ոչ լուիցեն ձայնի իմում. քանզի ասիցեն թէ չիք երեւեալ քեզ Աստուծոյ, զի՞նչ ասացից ցնոսա՝՝։


Եւ ասէ Մովսէս ցՏէր. Աղաչեմ զքեզ, Տէր, չեմ բաւական, որպէս թէ՝՝ յերիկէ եւ յեռանդէ, եւ ոչ յորմէ հետէ սկսար խօսել ընդ ծառայի քում. զի նրբաձայն եւ ծանրալեզու եմ ես։


Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ընդ Ահարոնի, եւ ետ նոցա հրաման առ որդիսն Իսրայելի եւ առ փարաւոն արքայ Եգիպտացւոց, հանել զորդիսն Իսրայելի յերկրէն Եգիպտացւոց։


Եւ ասէ Մովսէս առաջի Տեառն. Ահաւասիկ ես նրբաձայն եմ՝՝, եւ զիա՞րդ լսիցէ ինձ փարաւոն։


Խօսեցաւ Մովսէս այնպէս ընդ որդիսն Իսրայելի. եւ ոչ անսացին նմա ի կարճմտութենէ եւ ի խիստ գործոյն։


Եւ ասեմ. Վա՜յ է ինձ, ես այր տառապեալ զիա՜րդ կամս հիացեալ՝՝. զի մարդ եմ՝ եւ պիղծ շրթունս ունիմ եւ ի մէջ պղծաշուրթն ժողովրդեան բնակեալ եմ ես. եւ զՏէր զօրութեանց տեսի աչօք իմովք։


Եւ ասեմ. Որ եսդ Տէր՝՝ Տէր, ահաւասիկ խօսել իսկ ոչ գիտեմ, զի մանուկ եմ ես։


Ընդ ո՞ւմ խօսեցայց, եւ ո՞ւմ եդից վկայութիւն, եւ լուիցեն. ահաւադիկ անթլփատ են ականջք նոցա, եւ ոչ կարեն լսել. ահա բան Տեառն եղեւ նոցա ի նախատինս, եւ ոչ եւս ախորժեսցեն զնա։


ի վերայ Եգիպտոսի եւ ի վերայ Յուդայ եւ ի վերայ Եդովմայ եւ ի վերայ որդւոցն Ամոնայ եւ ի վերայ որդւոցն Մովաբու, եւ ի վերայ ամենայն յապաւելոցն զերեսօք բնակչաց անապատի. զի ամենայն ազգք անթլփատ են մարմնով, եւ ամենայն տունն Իսրայելի անթլփատ են սրտիւք իւրեանց։


եւ ես գնացից ընդ նոսա բարկութեամբ խոտորնակս, եւ կորուսից զնոսա յերկրի՝՝ թշնամեաց իւրեանց, յայնժամ ամաչեսցէ սիրտ նոցա անթլփատ, եւ յայնժամ հաճեսցին ընդ մեղս իւրեանց,


Խստապարանոցք եւ անթլփատք սրտիւք եւ ականջօք, դուք հանապազ Հոգւոյն Սրբոյ հակառակ կայք, որպէս հարքն ձեր՝ եւ դուք։


եւ պարուրեսցէ Տէր զսիրտ քո եւ զսիրտ զաւակի քո, սիրել զՏէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ եւ յամենայն անձն քումմէ, զի կեցցես դու եւ զաւակ քո՝՝։


Lean sinn:

Sanasan


Sanasan