եւ ասեն Յեզոնիա որդի Ովսէի, եւ Յովնան որդի Կարէի, եւ ամենայն արք ամբարտաւանք՝ ցԵրեմիա. Սուտ խօսիս դու, ոչ առաքեաց զքեզ Տէր Աստուած մեր առ մեզ՝ ասել, թէ՝ Մի՛ մտանէք յԵգիպտոս բնակել անդ.
Բայց զբանս իմ եւ զօրէնս իմ ընկալարուք, զոր ես պատուիրեմ Հոգւով իմով ծառայից իմոց մարգարէից որ ժամանեցին հարցն ձերոց։ Պատասխանի ետուն՝՝ եւ ասեն. Որպէս կարգեաց Տէր ամենակալ առնել ըստ ճանապարհաց մերոց եւ ըստ գնացից մերոց, նոյնպէս եւ արար մեզ։