Եւ ասէ Մովսէս. Երիտասարդօք հանդերձ եւ ծերովք մերովք երթիցուք. ուստերօք եւ դստերօք մերովք, արջառով եւ ոչխարով մերով երթիցուք, զի տօն է Տեառն Աստուծոյ մերոյ՝՝։
Եւ լուիցեն ձայնի քում. եւ մտցես դու եւ ծերակոյտ որդւոցն Իսրայելի առ փարաւոն արքայ Եգիպտացւոց, եւ ասասցես ցնա. Տէր Աստուած Եբրայեցւոց կոչէ զմեզ առ ինքն՝՝. արդ՝ երթիցուք մեք երից աւուրց ճանապարհ յանապատ, զի զոհեսցուք Տեառն Աստուծոյ մերում։
Արդ եթէ գտի շնորհս առաջի քո, ցոյց ինձ զանձն քո յայտնապէս, զի գիտացից թէ ի՛ւ գտեալ իցէ իմ շնորհս առաջի քո. եւ զի ծանեայց թէ ժողովուրդս քո այս՝ յազգ մեծ լինիցի։
Եւ ասէ Տէր ցՄովսէս. Կանխեա ընդ առաւօտն եւ կաց առաջի փարաւոնի. եւ ահա նա ելանէ ի ջուր անդր. եւ ասասցես ցնա. Այսպէս ասէ Տէր. Արձակեա զժողովուրդ իմ զի պաշտեսցեն զիս։
Եւ դու, որդի մարդոյ, մի՛ երկնչիցիս ի նոցանէ, եւ մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա. զի զայրանալով զայրասցին եւ յարիցեն ի վերայ քո, զի՝՝ ի մէջ կարճաց բնակեալ ես դու. մի՛ երկնչիցիս ի բանից նոցա եւ յերեսաց նոցա մի՛ զանգիտիցես, զի տուն դառնացողաց են։
Եւ մի՛ երկնչիք յայնցանէ որ սպանանեն զմարմին եւ զոգի ոչ կարեն սպանանել. այլ երկերուք դուք առաւել յայնմանէ որ կարողն է զոգի եւ զմարմին կորուսանել ի գեհենի։