2 Եւ արասցես զնա կանգնաւ յերկայնութիւն եւ կանգնաւ ի լայնութիւն, չորեքկուսի լինիցի, եւ յերկուց կանգնոց բարձրութիւն նորա. եւ եղջեւրք իւր անդստին ի նմանէ լինիցին։
Եւ արասցես զեղջեւրս նորա ի վերայ չորեցունց անկեանց իւրոց, զի անդստին ընտրեալ իցեն եղջեւրքն. եւ պատեսցես զնա պղնձով։
Եւ առցես յարենէ զուարակին, եւ դիցես ի վերայ եղջերաց սեղանոյն մատամբ քով. եւ զայլն ամենայն արիւն ցանեսցես առ յատակաւ սեղանոյն։
Եւ արասցես սեղան խնկակալ խնկոց յանփուտ փայտից։
Եւ պատեսցես զնա ոսկւով սրբով, զվանդակն նորա եւ զկողմանս շուրջանակի եւ զեղջեւրս նորա. եւ արասցես նմա պսակ ոսկի շրջանակաւ շուրջանակի։
Եւ վեցերորդ հրեշտակն հարկանէր զփողն, եւ լուայ ձայն ի չորից կենդանեացն՝ որ էին առաջի սեղանոյն՝՝ Աստուծոյ,