Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԵԼՔ 3:12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

12 Եւ ասէ. Ես եղէց ընդ քեզ. եւ այս եղիցի քեզ նշան թէ ես առաքեցի զքեզ հանել՝՝ զժողովուրդ իմ յԵգիպտոսէ, պաշտեսջիք զԱստուած ի լերինս յայսմիկ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԵԼՔ 3:12
43 Iomraidhean Croise  

Յետ բանիցս այսոցիկ եղեւ բան Տեառն առ Աբրամ ի տեսլեան, եւ ասէ. Մի՛ երկնչիր, Աբրամ, ես վերակացու եղէց քեզ, եւ վարձք քո բազում եղիցին յոյժ։


Եւ ասէ Աբրամ. Տէր, Տէր, ի՞ւ գիտացից թէ ժառանգիցեմ զսա։


Պանդխտեաց յերկրիս յայսմիկ, եւ եղէց ընդ քեզ եւ օրհնեցից զքեզ. զի քեզ եւ զաւակի քում տաց զամենայն զերկիրս զայս, եւ հաստատեցից զերդումն իմ զոր երդուայ Աբրահամու հօր քում։


Եւ ասէ Տէր Աստուած ցՅակոբ. Դարձիր յերկիր հօր քո եւ յազգ քո, եւ եղէց ընդ քեզ։


Եւ քեզ այս նշանակ լիցի. կերիցես այս ամ զինքնեակս, եւ յամին երկրորդի զինքնեկաց ինքնեակս. եւ յամին երրորդի՝ սերմանք եւ հունձք եւ տունկք այգեաց՝՝, եւ կերիջիք զպտուղ նոցա։


Եւ Փենեէս որդի Եղիազարու իշխան էր ի վերայ նոցա առաջի Տեառն, եւ նոքա՝՝ ընդ նմա։


Եւ եկն Յոթոր աներն Մովսիսի եւ որդիք նորա եւ կին նորա առ Մովսէս յանապատն, ուր բնակեալ էր ի լերինն Աստուծոյ։


Եւ Մովսէս արածէր զխաշինս Յոթորայ աներոյ իւրոյ՝ քրմին Մադիանացւոց. եւ ած զխաշինսն յանապատ, եւ եկն ի լեառնն Աստուծոյ ի Քորեբ։


Եւ ասէ Մովսէս ցԱստուած. Ահա ես երթեալ առ որդիսն Իսրայելի ասիցեմ ցնոսա. Աստուած հարցն ձերոց առաքեաց զիս առ ձեզ. եւ հարցանիցեն զիս թէ Զի՞նչ է անուն նորա, զի՞նչ ասացից ցնոսա։


Եւ ասէ. Ես ինքնին երթայց առաջի քո, եւ զետեղեցից զքեզ։


Եւ արդ երթ, եւ ես բացից զբերան քո եւ խելամուտ արարից զքեզ զոր պարտ իցէ խօսել։


Եւ խօսեսցիս ընդ նմա, եւ տացես զպատգամս իմ ի բերան նորա. եւ ես բացից զբերան քո եւ զբերան նորա, եւ խելամուտ արարից զձեզ զինչ առնիցէք։


Այլ երթիցուք երեքօրեայ ճանապարհ յանապատ, եւ զոհեսցուք Տեառն Աստուծոյ մերում, որպէս եւ ասաց մեզ Տէր՝՝։


Այլ քեզ այս եղիցի նշան. կերիցես այս ամ զսերմանեալդ, եւ յամէ եւս կերիցես զմնացորդսն, եւ յամին երրորդում սերմանեսջիք եւ հնձեսջիք, տնկեսջիք այգիս եւ կերիջիք զպտուղ նորա։


Մի՛ երկնչիր, զի ընդ քեզ եմ. մի՛ խաբիր, զի ես եմ Աստուած քո, որ զօրացուցի զքեզ եւ օգնեցի քեզ, եւ զգուշացայ քեզ աջով արդարութեան իմոյ։


Եւ եթէ անցանիցես ընդ ջուրս՝ ընդ քեզ եմ, եւ գետք զքեզ մի՛ ողողեսցեն. եւ եթէ անցանիցես ընդ հուր՝ մի՛ այրեսցիս, եւ բոց նորա զքեզ մի՛ կիզցէ։


Վասն այդորիկ տացէ ձեզ Տէր ինքնին նշան. Ահա կոյսն յղասցի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Էմմանուէլ։


Մի՛ երկիցես յերեսաց նոցա. զի ընդ քեզ եմ ի փրկել զքեզ, ասէ Տէր։


Եւ ասէ Մովսէս. Այսու գիտասջիք եթէ Տէր առաքեաց զիս գործել զամենայն զգործս զայսոսիկ, եւ եթէ ոչ յինէն ինչ է.


Ոչ լիցի աշխատութիւն ի Յակոբ. եւ մի՛ երեւեսցի վաստակ՝՝ ի մէջ Իսրայելի. Տէր Աստուած նորա ընդ նմա. փառաւորութիւնք իշխանաց՝՝ ի նմա։


Ուսուցէք նոցա պահել զամենայն որ ինչ պատուիրեցի ձեզ. եւ ահաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս, մինչեւ ի կատարած աշխարհի։


Եւ նոքա ելեալ քարոզէին ընդ ամենայն երկիր Տեառն գործակցութեամբ, եւ զբանն հաստատէին ամենայն նշանօք որ երթայր զհետ նոցա։


Եւ էր ձեռն Տեառն ընդ նոսա, եւ բազմութիւն հաւատացելոց դարձաւ ի Տէր։


Եւ զազգն որում ծառայեսցեն՝ դատեցայց ես, ասէ Աստուած, եւ յետ այսորիկ ելցեն եւ պաշտեսցեն զիս ի տեղւոջս յայսմիկ։


Իսկ արդ զի՞նչ ասեմք առ այս. եթէ Աստուած ի մեր կոյս է, ո՞վ իցէ մեր հակառակ։


Եւ պատուիրեաց Մովսէս Յեսուայ որդւոյ Նաւեայ եւ ասէ. Քաջ լեր եւ զօրացիր. զի դու տանելոց ես զորդիսն Իսրայելի յերկիրն զոր խոստացաւ տալ նոցա Տէր, եւ նա եղիցի՝՝ ընդ քեզ։


Բարք անարծաթասէրք լինիցին, բաւական համարել որչափ ինչ ի ձեռս իցէ. քանզի ինքն իսկ ասաց. Ոչ թողից զքեզ եւ ոչ ընդ վայր հարից։


Եւ ոչ ոք կացցէ ընդդէմ ձեր զամենայն աւուրս կենաց քոց. եւ որպէս էի ընդ Մովսիսի, նոյնպէս եղէց եւ ընդ քեզ. եւ ոչ թողից զքեզ եւ ոչ անտես արարից զքեզ։


Եւ երեւեցաւ նմա հրեշտակ Տեառն եւ ասէ ցնա. Տէր ընդ քեզ, հզօր զօրութեամբ։


Եւ ասէ ցնա. Տէր՝՝ ընդ քեզ, եւ հարցես զՄադիամ իբրեւ զայր մի։


Եւ ասէ Գեդէոն. Եթէ գտի շնորհս առաջի աչաց քոց, արասցես ինձ նշան եթէ դու խօսեսցիս՝՝ ընդ իս։


Եւ ձգեաց հրեշտակն Տեառն զծայր գաւազանին որ ի ձեռին իւրում, եւ հասոյց ի միսն եւ ի բաղարջսն. եւ բորբոքեցաւ հուր ի վիմէ անտի, եւ եկեր զմիսն եւ զբաղարջսն. եւ հրեշտակն Տեառն գնաց յաչաց նորա։


եւ լուիցես եթէ զի՞նչ խօսիցին, եւ ապա զօրասցին ձեռք քո, եւ իջցես ի բանակն։ Եւ էջ ինքն եւ պատանեակն իւր Փարա ընդ նմա ի մասն ինչ յիսներորդաց բանակին։


Ապա թէ ասիցեն. Ելէք առ մեզ, ելցուք, զի մատնեաց զնոսա Տէր ի ձեռս մեր. այս լիցի մեզ նշանակ։


Lean sinn:

Sanasan


Sanasan