Եւ ասացաւ առ Աբրամ. Գիտելով գիտասջիր, զի պանդուխտ եղիցի զաւակ քո յերկիր որ ոչ իւր իցէ. եւ ծառայեցուսցեն զնոսա եւ չարչարեսցեն, եւ տառապեցուսցեն՝՝ զնոսա ամս չորեքհարեւր։
Եւ ասէ Մովսէս ցՏէր. Ահա ասես ցիս. Հան զժողովուրդդ զայդ. եւ դու ոչ ցուցեր ինձ զո՛ առաքիցես ընդ իս. եւ դու ցիս ասացեր, թէ Ճանաչեմ զքեզ քան զամենեսին՝՝, եւ ունիս շնորհս յինէն։
Արդ եթէ գտի շնորհս առաջի քո, ցոյց ինձ զանձն քո յայտնապէս, զի գիտացից թէ ի՛ւ գտեալ իցէ իմ շնորհս առաջի քո. եւ զի ծանեայց թէ ժողովուրդս քո այս՝ յազգ մեծ լինիցի։
Յորժամ եմուտ Յակոբ եւ որդիք նորա յԵգիպտոս, եւ լլկեաց զնոսա Եգիպտոս,՝՝ եւ աղաղակեցին հարքն մեր առ Տէր, եւ առաքեաց Տէր զՄովսէս եւ զԱհարոն, եւ եհան զհարսն մեր յԵգիպտոսէ եւ բնակեցոյց՝՝ ի տեղւոջս յայսմիկ։