7 Եւ արկցես զլծակսն ընդ օղսն, եւ եղիցին լծակքն յերկոցունց կողմանց սեղանոյն՝ առ ի բառնալ զնա։
Եւ արասցես զլծակսն յանփուտ փայտից, եւ պատեսցես զնոսա ոսկւով սրբով. եւ բարձցի նոքօք սեղանն։
Եւ արասցես լծակս սեղանոյն՝ լծակս յանփուտ փայտից. եւ պատեսցես զնոսա պղնձով։
Եւ երկուս օղս ոսկիս սուրբս արասցես ընդ շրջանակաւ պսակի նորա յերկոցունց կողմանց. եւ արասցես յերկոսին անկիւնս նորա, եւ եղիցին լծակք օղալամբացն բառնալ զնա նոքօք։
Եւ կատարեսցեն Ահարոն եւ որդիք նորա ծածկել զսրբութիւնսն, եւ զամենայն կահ սրբութեանն ի չուել բանակին. եւ ապա մտցեն որդիքն Կահաթու բառնալ. եւ մի՛ մերձեսցին ի սրբութիւնսն՝ զի մի՛ մեռանիցին. զայն բառնայցեն որդիքն Կահաթու ի խորանէ անտի վկայութեան։