Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԵԼՔ 23:11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

11 Եւ յամին եւթներորդի թողութիւն արասցես, եւ հանգուսցես զնա, եւ կերիցեն տնանկք ազգի քո, եւ զմնացեալն ի նոցանէ կերիցեն գազանք վայրի. այնպէս արասցես զայգի քո եւ զձիթենի քո։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԵԼՔ 23:11
11 Iomraidhean Croise  

Եւ ժողովուրդք երկրիս այսորիկ որ բերիցեն առ մեզ վաճառս յաւուր շաբաթու, ոչ գնեսցուք ի նոցանէն ի շաբաթուն. զի օր սուրբ է, եւ սուրբ պահեսցուք զօրն եւթներորդ։


Եւ տացուք զողորմութիւնս երրորդ՝՝ դիդրաքմայի ամ ըստ ամէ ի հարկ տանն Աստուծոյ,


Զվեց ամ սերմանեսցես զերկիր քո, եւ ժողովեսցես զարմտիս նորա։


Զվեց օր գործեսցես զգործ քո, եւ յաւուրն եւթներորդի հանգիցէ եզն քո եւ էշ քո, եւ հանգիցէ որդի աղախնոյ քո եւ պանդխտին։


Ապա թէ ասիցէք. Զի՞նչ կերիցուք յամին եւթներորդի յայնմիկ, եթէ ոչ սերմանիցեմք եւ ոչ ժողովիցեմք զարմտիս մեր.


Եւ սերմանեսջիք յամին ութերորդի, եւ կերիջիք զհին արդեանցն մինչեւ ցամն իններորդ. մինչեւ գայցեն արմտիք նորա, կերիջիք հին ի հնոյ։


Միթէ յերկի՞րն որ բղխէր զկաթն եւ զմեղր տարար զմեզ, եւ ետուր մեզ անդ ժառանգութիւն անդոց եւ այգեաց. եթէ զաչս մեր բրեսցես, ոչ եկեսցուք առ քեզ՝՝։


Զի ոչ պակասէ կարօտեալ յերկրէ, վասն այնորիկ ես պատուիրեմ զբանս զայս եւ ասեմ. Ընդարձակելով ընդարձակեսցես զձեռն քո յեղբայր քո, յաղքատ եւ ի տառապեալ որ իցէ յերկրին քում։


Lean sinn:

Sanasan


Sanasan