Եւ ասէ Մովսէս. Ես ելից ի քէն եւ աղօթս արարից առ Աստուած, եւ փարատեսցի շանաճանճդ ի փարաւոնէ եւ ի ծառայից իւրոց եւ ի ժողովրդենէ իւրմէ վաղիւ. բայց մի՛ եւս խաբեսցէ փարաւոն առ ի չարձակել զժողովուրդդ զոհել Տեառն։
Ասեն ցնա հայր եւ մայր իւր. Միթէ ո՞չ գուցէ ի դստերաց եղբարց քոց եւ յամենայն ժողովրդեան իմում կին, զի երթիցես դու առնուլ կին յայլազգեաց անթլփատից։ Եւ ասէ Սամփսոն ցհայր իւր. Զնա ած ինձ, զի նա հաճոյ է աչաց իմոց։
եթէ ճշմարտութեամբ եւ բովանդակութեամբ արարէք ընդ Յերոբաաղայ եւ ընդ տան նորա յաւուրս յայսմիկ, օրհնեսջիք դուք եւ՝՝ ուրախ լիջիք յԱբիմելէք, եւ ուրախ լիցի եւ նա ի ձեզ.