Եւ եմուտ Բերսաբէէ առ արքայ Սողոմոն խօսել ընդ նմա վասն Ադոնիայ. եւ յոտն եկաց արքայ ընդ առաջ նորա, եւ համբուրեաց զնա՝՝. եւ նստաւ յաթոռ իւրում, եւ եդաւ աթոռ մօրն արքայի, եւ նստաւ ընդ աջմէ նորա.
Եւ Եղիսէ հայէր եւ աղաղակէր. Հայր, հայր, կառքդ Իսրայելի եւ հեծեալքդ նորա։ Եւ այլ ոչ եւս ետես զնա. եւ բուռն եհար զհանդերձից իւրոց, եւ պատառեաց յերկուս ծուէնս։
Զի երկայն աւուրք եւ ամք կենաց՝՝ յաջմէ իւրմէ, եւ յահեկէ իւրմէ փառք եւ մեծութիւն։ Ի բերանոյ նորա բղխէ արդարութիւն, զօրէնս եւ զողորմութիւն ի լեզուի իւրում կրէ։՝՝
եւ մի՛ շինիցէք տունս, եւ մի՛ սերմանիցէք սերմանս, եւ մի՛ տնկէք այգիս. այլ ի վրանս բնակիցէք զամենայն աւուրս ձեր, զի կայցէք աւուրս բազումս յերկրիդ յորում շրջիցիք դուք ի դմա։
Որդի փառաւոր առնէ զհայր, եւ ծառայ երկնչի ի տեառնէ իւրմէ՝՝. իսկ արդ՝ եթէ հայր եմ ես, ո՞ւր է փառքն իմ. եւ եթէ Տէր եմ, ո՞ւր է պատիւն իմ, ասէ Տէր ամենակալ, դուք քահանայք՝՝ որ բամբասէք զանուն իմ. եւ ասէք. Ի՞ւ բամբասեցաք զանուն քո։
Զի ոչ եթէ բան ինչ ընդունայն իցէ ձեզ. զի սա է կեանք ձեր, եւ վասն այսր բանի երկայնօրեայք լինիցիք ի վերայ երկրին յոր դուք անցանէք ընդ Յորդանան ժառանգել զնա։
ունիմ ձեզ վկայս այսօր զերկինս եւ զերկիր, զի կորստեամբ կորնչիցիք յերկրէն յոր դուք անցանէք ընդ Յորդանան ժառանգել զնա. եւ ոչ բազմացուցանիցէք զժամանակս աւուրց ի վերայ նորա, այլ սատակելով սատակեսջիք։
Ըստ ամենայն ճանապարհին զոր պատուիրեաց քեզ Տէր Աստուած մեր գնալ, զի հանգուսցէ զքեզ եւ բարի արասցէ քեզ՝՝, եւ երկայնօրեայք լինիցիք յերկրին զոր ժառանգիցէք։
զի երկնչիցիք ի Տեառնէ Աստուծոյ մերմէ, պահել զամենայն իրաւունս նորա եւ զպատուիրանս նորա զոր ես պատուիրեմ ձեզ այսօր՝՝, դու եւ որդիք քո եւ որդիք որդւոց քոց, զամենայն աւուրս կենաց քոց, զի երկայնօրեայք լինիցիք։