եւ ասէ. Եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քում, եւ զհաճոյս առաջի նորա արասցես, եւ ունկնդիր լիցիս պատուիրանաց նորա, եւ պահեսցես զամենայն իրաւունս նորա, զամենայն զախտն զոր ածի ի վերայ Եգիպտացւոցն, ոչ ածից ի վերայ քո. զի ես եմ Տէր որ բժշկեմ զքեզ։
Զի զոր օրինակ մածանի սփածանելի զմիջով մարդոյ, նոյնպէս մածուցի զինեւ զամենայն տունդ Իսրայելի, եւ զամենայն տունդ Յուդայ, ասէ Տէր, լինել ինձ ժողովուրդ անուանի եւ ի պարծանս եւ ի փառս. եւ ոչ անսացին ինձ։
Այլ զայս բան պատուիրեցի նոցա եւ ասեմ. Լուարուք ձայնի իմում, եւ ես եղէց ձեզ յԱստուած, եւ դուք եղիջիք ինձ ի ժողովուրդ, եւ գնասջիք յամենայն ճանապարհս իմ զոր պատուիրեցի ձեզ, զի բարի լինիցի ձեզ։
եւ ասացի ցձեզ. Դուք ժառանգեցէք զերկիրն զայն, եւ ես տաց ձեզ զնա ի ստացուած, երկիր որ բղխէ զկաթն եւ զմեղր. ես եմ Տէր Աստուած ձեր որ մեկնեցի զձեզ յամենայն ազգաց։
Կուտեցան ի վերայ Մովսիսի եւ Ահարոնի եւ ասեն. Շատ լիցի ձեզ, զի ամենայն ժողովուրդն եւ ամենեքեան սուրբք են, եւ Տէր ի միջի նոցա. եւ արդ ընդէ՞ր ճոխացեալ էք ի վերայ ժողովրդեանդ Տեառն։
Եւ զամենայն մեռելոտի մի՛ ուտիցէք, այլ պանդխտին որ է ի քաղաքս քո տացես զնա եւ կերիցէ, կամ վաճառեսցես օտարոտւոյն. զի ժողովուրդ սուրբ ես դու Տեառն Աստուծոյ քո։ Մի՛ եփեսցես զգառն ի կաթն մօր իւրոյ։
եւ լինել քեզ ի վեր քան զամենայն ազգս. որպէս արար զքեզ՝՝ անուանի եւ բարգաւաճ եւ փառաւոր, լինել քեզ ժողովուրդ սուրբ Տեառն Աստուծոյ քում, որպէս եւ խօսեցաւ քեզ։
Երանի սրբոցն, որք ունին՝՝ բաժին ի յարութեանն առաջնում. ի վերայ սոցա երկրորդ մահն ոչ ունի իշխանութիւն, այլ եղիցին քահանայք Աստուծոյ եւ Տեառն Յիսուսի՝՝ Քրիստոսի. եւ թագաւորեսցեն ընդ նմա հազար ամ։