Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԵԼՔ 19:5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

5 Եւ արդ՝ եթէ լսելով լուիցէք ձայնի իմում, եւ պահիցէք զուխտն իմ, եղիջիք դուք ինձ ժողովուրդ սեպհական յամենայն ազգաց. զի իմ է ամենայն երկիր։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԵԼՔ 19:5
54 Iomraidhean Croise  

Բայց դու՝՝ զուխտ իմ պահեսցես, եւ զաւակ քո յետ քո յազգս իւրեանց։


Զի դու զատուցեր զնոսա քեզ ի ժառանգութիւն յամենայն ժողովրդոց երկրի, որպէս խօսեցար ի ձեռն Մովսիսի ծառայի քո ի հանել զհարսն մեր յԵգիպտոսէ, Տէր Տէր։


Եւ եդիր զժողովուրդ քո զԻսրայէլ ի ժողովուրդ քեզ յաւիտեան, եւ դու եղեր նոցա յԱստուած։


Ընդ ռընգունս նորա ծուխ ելանէ հնոցի հրոյ կայծականց։


Ոչ լռեցից վասն նորա, եւ բան Հզօրին ողորմեսցի զուգականին նորա։՝՝


Արար զսքանչելիս մեծամեծս միայն, զի յաւիտեան է ողորմ նորա։


Ի կատարած. Սաղմոս Դաւթի։


Որոց ձեռք իւրեանց յանօրէնութեան են, եւ աջ նոցա լի է կաշառօք։


եւ ասէ. Եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քում, եւ զհաճոյս առաջի նորա արասցես, եւ ունկնդիր լիցիս պատուիրանաց նորա, եւ պահեսցես զամենայն իրաւունս նորա, զամենայն զախտն զոր ածի ի վերայ Եգիպտացւոցն, ոչ ածից ի վերայ քո. զի ես եմ Տէր որ բժշկեմ զքեզ։


Եւ եթէ լսելով լուիցես ձայնի իմում, եւ արասցես զամենայն զոր ինչ ասացի քեզ, եղէց թշնամի թշնամեաց քոց, եւ հակառակ կացից հակառակորդաց քոց։


Եւ առեալ զգիր ուխտին ընթերցաւ յականջս ժողովրդեանն. եւ ասեն. Զամենայն զոր խօսեցաւ Տէր՝ արասցուք եւ լուիցուք։


Եթէ գտի շնորհս առաջի քո, Տէր, երթիցէ ընդ մեզ Տէր. զի ժողովուրդս խստապարանոց է. եւ բարձցես դու զանօրէնութիւնս եւ զմեղս մեր, եւ եղիցուք մեք քո։


Եւ առից զձեզ ինձ ի ժողովուրդ, եւ եղէց ձեզ Աստուած. եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Աստուած ձեր, որ հանեմ զձեզ ի բռնութենէ Եգիպտացւոցդ։


Եւ սքանչելի արարից յաւուրն յայնմիկ զերկիրն Գեսեմ, յորում ժողովուրդն իմ իցէ, եւ մի՛ լիցի անդ շանաճանճ. զի գիտասցես թէ ես եմ Տէր, Տէր ամենայն՝՝ երկրի։


Եւ ասէ ցնա Մովսէս. Այժմ իբրեւ ելից ըստ քաղաքս՝ ձգեցից զձեռս իմ առ Աստուած, եւ ձայնքն դադարեսցեն, եւ կարկուտն եւ անձրեւ ոչ եւս լիցի. զի ծանիցես թէ Տեառն է երկիր։


Այգի իմ ինձ առաջի իմ. հազարքն Սողոմոնի՝՝, եւ երկերիւրք պահապանաց որ պահեն զպտուղ նորա։


Եւ եթէ ախորժեսջիք եւ լուիջիք ինձ՝ զբարութիւնս երկրի կերիջիք.


Բայց դու, Իսրայէլ ծառայ իմ, Յակոբ՝ զոր ընտրեցի, զաւակդ Աբրահամու՝ զոր սիրեցի,


Եւ արդ այսպէս ասէ Տէր Աստուած որ արար զքեզ, Յակոբ, եւ որ ստեղծ զքեզ, Իսրայէլ. Մի՛ երկնչիր զի փրկեցի զքեզ, եւ կոչեցի քեզ զանուն քո թէ՝ Իմ ես։


Այսպէս ասէ Տէր ցներքինիսն որ պահիցեն զպահպանութիւնս իմ, եւ ընտրեսցեն զոր կամիմ, եւ կայցեն յուխտին իմում.


Այլ ոչ այնպիսի ինչ է Բաժինն Յակոբայ. զի որ ստեղծն զամենայն՝ նա է բաժին նորա՝՝, եւ Իսրայէլ գաւազան ժառանգութեան նորա. Տէր զօրութեանց անուն է նորա։


Զի զոր օրինակ մածանի սփածանելի զմիջով մարդոյ, նոյնպէս մածուցի զինեւ զամենայն տունդ Իսրայելի, եւ զամենայն տունդ Յուդայ, ասէ Տէր, լինել ինձ ժողովուրդ անուանի եւ ի պարծանս եւ ի փառս. եւ ոչ անսացին ինձ։


Այլ զայս բան պատուիրեցի նոցա եւ ասեմ. Լուարուք ձայնի իմում, եւ ես եղէց ձեզ յԱստուած, եւ դուք եղիջիք ինձ ի ժողովուրդ, եւ գնասջիք յամենայն ճանապարհս իմ զոր պատուիրեցի ձեզ, զի բարի լինիցի ձեզ։


Եւ եկի հասի ի վերայ քո, եւ տեսի զքեզ, զի հասեալ էր ժամանակ քո, եւ ժամանակ խախտողաց քոց՝՝. տարածեցի զթեւս իմ ի վերայ քո, եւ ծածկեցի զխայտառակութիւն քո. եւ երդուայ քեզ երդումն, եւ յուխտ մտի ընդ քեզ, ասէ Ադոնայի Տէր, եւ եղեր ինձ։


եւ ասացի ցձեզ. Դուք ժառանգեցէք զերկիրն զայն, եւ ես տաց ձեզ զնա ի ստացուած, երկիր որ բղխէ զկաթն եւ զմեղր. ես եմ Տէր Աստուած ձեր որ մեկնեցի զձեզ յամենայն ազգաց։


Բայց զձեզ՝՝ ընտրեցի յամենայն ազգաց երկրի. վասն այնորիկ ի ձէնջ խնդրեցից զվրէժ ամենայն չարեաց ձերոց։


Վա՜յ որ անգոսնեն զՍիոն, եւ յուսացեալ իցեն ի լեառն Շամրնի. կթեցին զիշխանութիւնս ազգաց, եւ մտին ի նոսա՝՝ տունդ Իսրայելի։


Եւ եղիցին ինձ, ասէ Տէր ամենակալ, յաւուր յորում ես արարից փրկութիւն, եւ փայփայեցից զնոսա՝ որպէս փայփայէ հայր զորդի զբարւոք ծառայեալն՝՝ նմա։


զի Տեառն է երկիր լրիւ իւրով։ ՎՋ


Ապա թէ ոք ասասցէ ձեզ թէ՝ Այդ զոհեալ է, մի՛ ուտիցէք վասն նորա որ գուշակն եղեւ, եւ վասն խղճի մտացն։


Ահաւասիկ Տեառն Աստուծոյ քո երկինք եւ երկնից երկինք, եւ երկիր եւ ամենայն որ է ի նոսա։


օրհնութիւն՝ եթէ լսիցէք պատուիրանաց Տեառն Աստուծոյ ձերոյ զոր ես պատուիրեմ ձեզ այսօր.


զի ժողովուրդ ես դու սուրբ Տեառն Աստուծոյ քո. եւ զքեզ ընտրեաց Տէր Աստուած քո՝՝ լինել քեզ նմա ժողովուրդ սեպհական յամենայն ազգաց որ ի վերայ երեսաց երկրի։


Եւ զամենայն մեռելոտի մի՛ ուտիցէք, այլ պանդխտին որ է ի քաղաքս քո տացես զնա եւ կերիցէ, կամ վաճառեսցես օտարոտւոյն. զի ժողովուրդ սուրբ ես դու Տեառն Աստուծոյ քո։ Մի՛ եփեսցես զգառն ի կաթն մօր իւրոյ։


եւ Տէր ընտրեաց զքեզ այսօր լինել նմա ժողովուրդ սեպհական որպէս եւ խօսեցաւ քեզ, պահել զամենայն պատուիրանս նորա,


եւ լինել քեզ ի վեր քան զամենայն ազգս. որպէս արար զքեզ՝՝ անուանի եւ բարգաւաճ եւ փառաւոր, լինել քեզ ժողովուրդ սուրբ Տեառն Աստուծոյ քում, որպէս եւ խօսեցաւ քեզ։


Եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ձայնի Տեառն Աստուծոյ մերոյ, զգուշանալ եւ առնել զամենայն պատուիրանս նորա, զոր ես պատուիրեմ ձեզ այսօր, տացէ զքեզ Տէր Աստուած քո ի վեր քան զամենայն ազգս երկրի։


Կանգնեսցէ զքեզ Տէր Աստուած քո իւր ժողովուրդ սուրբ, որպէս երդուաւ հարցն քոց՝՝, եթէ լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քո, եւ գնասցես ի ճանապարհս նորա.


Եւ զձեզ ա՛ռ ի ձեռն Աստուած՝՝, եւ եհան զձեզ յերկաթեղէն հնոցէն յԵգիպտոսէ, լինել նմա ժողովուրդ վիճակաւ, որպէս եւ յաւուր յայսմիկ։


Տէր Աստուած մեր ուխտեաց ձեզ ուխտ ի Քորեբ։


Զի ժողովուրդ սուրբ ես դու Տեառն Աստուծոյ քում. եւ զքեզ ընտրեաց Տէր Աստուած քո լինել նմա ժողովուրդ սեպհական քան զազգս ամենայն որ ի վերայ երեսաց երկրի։


Եւ սոքա ժողովուրդ քո եւ ժառանգութիւն քո զոր հաներ յերկրէն Եգիպտացւոց զօրութեամբ քո մեծաւ եւ բարձր բազկաւ։


որ ետ զանձն վասն մեր, զի փրկեսցէ զմեզ յամենայն անօրէնութենէ, եւ սրբեսցէ իւր ժողովուրդ սեպհական, նախանձաւոր գործոց բարութեան։


Հաւատովք որ Աբրահամն կոչեցաւ՝՝ ունկնդիր եղեւ ելանել ի տեղին զոր առնլոց էր ի ժառանգութիւն. ել գնաց, եւ ոչ գիտէր յո՛վ երթիցէ։


ոչ ըստ ուխտին զոր եդի ընդ հարս նոցա յաւուրն յորում առի ի ձեռն հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց. եւ զի նոքա ոչ կացին յուխտին իմում, եւ ես անփոյթ արարի զնոցանէ, ասէ Տէր ամենակալ։


Եւ ասէ ժողովուրդն ցՅեսու. ԶՏէր Աստուած մեր պաշտեսցուք եւ ձայնի նորա լուիցուք։


Այլ դուք ազգ էք ընտիր, թագաւորութիւն, քահանայութիւն՝՝, ազգ սուրբ, ժողովուրդ սեպհական, որպէս զի զձեր առաքինութիւնսն նուիրիցէք այնմ, որ՝՝ զձեզ ի խաւարէն կոչեաց յիւր սքանչելի լոյսն։


Եւ ասէ Սամուէլ. Եթէ հաճո՞յ իցէ Տեառն ողջակէզ եւ զոհ իբրեւ զլսել ձայնի Տեառն. ահա լաւ է ունկնդրութիւն քան զզոհ ընտիր, եւ հնազանդութիւն քան զճարպ խոյոց։


Lean sinn:

Sanasan


Sanasan