Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԵԼՔ 19:12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

12 Եւ զատուսցես զժողովուրդն շուրջ՝ եւ ասասցես. Զգոյշ կացէք անձանց յելանելոյ ի լեառնն եւ մերձենալոյ ի նա. զի ամենայն որ մերձեսցի ի լեառնն՝ մահու սատակեսցի։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԵԼՔ 19:12
11 Iomraidhean Croise  

Եւ ասէ փարաւոն. Ի բաց գնա յինէն. զգոյշ լեր անձին քում, մի՛ եւս յաւելուցուս տեսանել զերեսս իմ. զի յորում աւուր երեւիս դու ինձ, մեռանիս։


Եւ խօսեցաւ Աստուած ընդ Մովսիսի եւ ասէ. Էջ, դիր վկայութիւն ժողովրդեանդ, գուցէ մերձենայցեն հայել առ Աստուած, եւ անկանիցին բազումք ի նոցանէ։


Եւ ասէ Մովսէս ցԱստուած. Ոչ կարէ ժողովուրդն ելանել ի լեառնն Սինա. զի դու ինքնին ուխտեցեր մեզ եւ ասացեր, եթէ Զատուսցես զլեառնս եւ սրբեսցես զդա։


Եւ մերձեսցի Մովսէս միայն առ Աստուած, եւ նոքա մի՛ մերձեսցին. բայց ժողովուրդն մի՛ ելցէ ընդ նոսա։


Զգոյշ լեր անձին քում, գուցէ դնիցես ուխտ ընդ բնակիչս երկրին, յոր դու մտանիցես ի նոսա, գուցէ լինիցի ձեզ գայթակղութիւն։


Եւ մի՛ ոք ելանիցէ ընդ քեզ, եւ մի՛ ոք երեւեսցի ամենեւին ի լերինն, եւ արջառ եւ ոչխար մի՛ արածեսցին մօտ ի լեառնն։


Եւ ժողովրդեանդ պատուէր տուր եւ ասասցես. Դուք աւադիկ անցանէք առ սահմանօք եղբարց ձերոց՝ որդւոց Եսաւայ, որ բնակեալ են ի Սէիր. եւ երկնչիցին ի ձէնջ, եւ զգուշանայցէք յոյժ.


Հայեաց ի քեզ եւ զգոյշ լեր անձին քում յոյժ. մի՛ մոռանայցես զամենայն բանս զայսոսիկ զոր տեսին աչք քո, եւ մի՛ մերժեսցին ի սրտէ քումմէ զամենայն աւուրս կենաց քոց. եւ խելամուտ արասցես որդւոց քոց եւ որդւոց որդւոց քոց։


Զի ոչ էք մատուցեալ առ լեառն շօշափելի, որ հրովն վառեալ էր, եւ միգով եւ մառախղով եւ խաւարաւ եւ մթով,


բայց հեռագոյն լինիցի ընդ ձեզ եւ ընդ նոսա՝ որչափ կանգունք երկուց հազարաց. զտեղի առնուցուք՝՝ եւ ոչ մերձենայցէք ի նա, զի գիտիցէք զճանապարհն ընդ որ երթայցէք. զի ոչ էք երթալոց զճանապարհ երեկին եւ եռանդի՝՝։


Lean sinn:

Sanasan


Sanasan