12 Լուայ զտրտունջ որդւոցն Իսրայելի. արդ խօսեաց ընդ նոսա եւ ասասցես. Ընդ երեկոյս միս կերիջիք, եւ ընդ առաւօտս հացիւ յագեսջիք. եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Աստուած ձեր։
Եւ մատեաւ այրն Աստուծոյ եւ ասէ ցարքայն Իսրայելի. Այսպէս ասէ Տէր. Փոխանակ զի ասացին Ասորիքն թէ Աստուած լերանց է Տէր Աստուած Իսրայելի՝՝ եւ ոչ Աստուած դաշտաց, նա տացէ զզօրն՝՝ զայն զմեծ ի ձեռս քո, եւ գիտասցես թէ ես եմ Տէր։
Ես եմ Տէր Աստուած ձեր. եւ սրբիցիք եւ սուրբք լինիցիք, զի սուրբ եմ ես Տէր Աստուած ձեր՝՝. եւ մի՛ պղծիցէք զանձինս ձեր ամենայն զեռնովք որ շարժիցին ի վերայ երկրի։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։