Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԵԼՔ 14:4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

4 Եւ ես խստացուցից զսիրտն փարաւոնի եւ պնդեսցի զհետ դոցա. եւ փառաւորեցայց ի փարաւոն, եւ յամենայն զօրս նորա, եւ ծանիցեն ամենայն Եգիպտացիքն թէ ես եմ Տէր։ Եւ արարին այնպէս։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԵԼՔ 14:4
36 Iomraidhean Croise  

եւ արարեր նոցա նշան յԵգիպտոս եւ՝՝ ի փարաւոն եւ յամենայն ծառայս նորա, եւ յամենայն ժողովուրդ երկրի նորա. քանզի գիտացեր եթէ հպարտացան ի վերայ ժողովրդեան քո, եւ արարեր քեզ անուն մեծ մինչեւ ցայս օր.


Որպէս զի պատմիցէք յականջս որդւոց ձերոց, եւ որդւոց որդւոց ձերոց, որչափ խաղացի ընդ Եգիպտացիսդ, եւ զնշանս իմ զոր արարի ի նոսա, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։


Եւ խստացոյց Տէր զսիրտն փարաւոնի, եւ ոչ կամեցաւ արձակել զնոսա։


Եւ գնացեալ որդիքն Իսրայելի արարին որպէս պատուիրեաց Տէր Մովսիսի եւ Ահարոնի, նոյնպէս եւ արարին։


Պնդեցան Եգիպտացիքն եւ մտին զկնի նոցա, ամենայն երիվարք փարաւոնի եւ կառք նորա եւ հեծեալք նորա ի մէջ ծովուն։


Եւ կապեաց զանիւս կառաց նոցա, եւ վարէր զնոսա բռնութեամբ. ասեն Եգիպտացիքն. Փախիցուք յերեսաց Իսրայելի, զի Տէր պատերազմի վասն նոցա ընդ Եգիպտացիսս։


Եւ ասասցէ փարաւոն զորդւոցդ Իսրայելի թէ Մոլորեալ են յերկրին, քանզի պատեաց զնոսա անապատն։


Եւ ազդ եղեւ արքային Եգիպտացւոց եթէ փախեաւ ժողովուրդն. եւ շրջեցաւ սիրտն փարաւոնի եւ ծառայից իւրոց ի վերայ ժողովրդեանն, եւ ասեն. Զի՞նչ գործեցաք զայն, զի արձակեցաք զորդիսն Իսրայելի, զի մի՛ ծառայեսցեն մեզ։


Եւ խստացոյց Տէր զսիրտն փարաւոնի արքային Եգիպտացւոց, եւ պնդեցաւ զհետ որդւոցն Իսրայելի. եւ որդիքն Իսրայելի ելանէին բարձրացեալ ձեռամբ։


Արդ գիտեմ թէ մեծ է Տէր քան զամենայն աստուածս. վասն այնորիկ զի բռնանային ի վերայ դոցա՝՝։


Եւ առից զձեզ ինձ ի ժողովուրդ, եւ եղէց ձեզ Աստուած. եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Աստուած ձեր, որ հանեմ զձեզ ի բռնութենէ Եգիպտացւոցդ։


Այսպէս ասէ Տէր. Այդու գիտասցես թէ ես եմ Տէր. ահաւասիկ ես հարկանեմ գաւազանաւս որ ի ձեռին իմում է՝ զջուր գետոյդ, եւ դարձցի յարիւն.


Եւ ես խստացուցից զսիրտն փարաւոնի, եւ յաճախեցից զնշանս իմ եւ զարուեստս յերկրիդ Եգիպտացւոց։


Եւ ծանիցեն Եգիպտացիքն, թէ ես եմ Տէր. եւ ձգեցից զձեռն իմ յԵգիպտոս, եւ հանից զորդիսն Իսրայելի ի միջոյ նոցա։


Եւ վասն այնորիկ պահեցար, զի ի քեզ ցուցից զզօրութիւն իմ, եւ զի պատմեսցի անուն իմ ընդ ամենայն երկիր։


Բայց արարի, զի անուն իմ ամենեւին մի՛ պղծեսցի առաջի ազգացն յորոց միջի իցեն նոքա, յորս ծանուցայ նոցա առաջի նոցա, հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց։


եւ ասասցես. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ահաւասիկ ես ի վերայ քո, Ծայդան, եւ փառաւորեցայց ես ի քեզ. եւ ծանիցես թէ ես եմ Տէր՝ յառնել ինձ ի քեզ դատաստանս, եւ սուրբ եղէց ես ի քեզ։


Յորժամ տաց զԵգիպտոս ի կորուստ, եւ աւերեսցի երկիրն լրիւ իւրով, յորժամ ցրուեցից զամենայն բնակիչսն ի նմանէ՝՝, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։


եւ ելանիցես ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի՝ իբրեւ զամպ ծածկեալ զերկիրն. ի յետին ժամանակի եղիցի այն. եւ ածից զքեզ յերկիր իմ, զի ծանիցեն զիս ամենայն ազգք, ի լինել ինձ սուրբ ի միջի քում առաջի նոցա, Գովք։


Եւ մեծացայց եւ սուրբ եղէց, եւ փառաւորեցայց՝՝ եւ ծանուցայց առաջի ազգաց բազմաց, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։


Եւ թաղեսցեն զնոսա ամենայն ժողովուրդք երկրին. եւ եղիցի նոցա անուանի օրն յորում փառաւորեցայց, ասէ Տէր Տէր։


Եւ ասէ Մովսէս ցԱհարոն. Այս է զոր ասաց Տէր. ասէ. Ի մերձաւորս իմ սրբեցայց, եւ առաջի ամենայն ժողովրդեան իմոյ փառաւորեցայց։ Եւ ստրջացաւ Ահարոն։


(որպէս գրեալ է. Ետ նոցա Աստուած հոգի յիմարութեան, աչս՝ որովք ոչ տեսանիցեն, եւ ականջս՝ որովք ոչ լսիցեն,) մինչեւ ցայսօր ժամանակի։


Քանզի ասէ գիր ցփարաւոն թէ՝ Վասն այնորիկ գրգռեցի զքեզ, զի ի քեզ ցուցից զզօրութիւն իմ, եւ պատմեսցի անուն իմ ընդ ամենայն երկիր։


Ապա ուրեմն ում կամի ողորմի, եւ ում կամի խստանայ՝՝։


Զի ի Տեառնէ կարծրանային սիրտք նոցա պատահել պատերազմաւ Իսրայելի զի սատակեսցին, եւ մի՛ տացի նոցա ողորմութիւն, այլ զի սատակեսցին որպէս խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի։


եւ տարցիս ընդ՝՝ քեզ ի հեղեղատն Կիսոնի, ի վերայ Սիսարայ իշխանի զօրուն Յաբինայ, եւ զօրաց նորա եւ կառաց նորա, եւ մատնեցից զնա ի ձեռս քո։


Lean sinn:

Sanasan


Sanasan