4 Զի յայսմ աւուր ելանէք դուք յամսեանս կանխոց։
Եւ ի չորրորդում ազգի դարձցին այսրէն. քանզի չեւ եւս լցեալ է մեղք Ամովրհացւոցն մինչեւ ցայժմ։
Ամիսս այս եղիցի ձեզ սկիզբն ամսոց. առաջին եղիցի ձեզ յամիսս տարւոյ։
Զտօն բաղարջակերացն պահեսջիք. զեւթն օր բաղարջ կերիջիք, որպէս պատուիրեցի ձեզ ըստ ժամանակի ամսոյն կանխոց. զի ի նմա ելէք դուք յերկրէն Եգիպտացւոց. ոչ երեւեսցիս առաջի իմ դատարկաձեռն։
Զտօն բաղարջակերաց պահեսցես. զեւթն օր բաղարջ կերիցես, որպէս պատուիրեցի քեզ, ի ժամանակի իւրում յամսեանն կանխոց. զի յամսեանն կանխոց ելեր յԵգիպտոսէ։
Եւ հաստատեցի զուխտ իմ առ նոսա, տալ նոցա զերկիրն Քանանացւոց, ուր պանդխտեցանն։