9 Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ոչ լուիցէ ձեզ փարաւոն, զի յաճախեցից զնշանս իմ եւ զարուեստս՝՝ յերկրիդ Եգիպտացւոց։
Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ. Մուտ առ փարաւոն, զի ես խստացուցի զսիրտ նորա եւ զսիրտ ծառայից նորա, զի կարգաւ եկեսցեն նշանքն իմ ի վերայ նոցա։
Եւ ես գիտեմ, եթէ ոչ թողուցու զձեզ արքայն Եգիպտացւոց գնալ, եթէ ոչ հզօր ձեռամբ։
Եւ ասէ Տէր ցՄովսէս. Յերթալդ քում եւ ի դառնալդ յԵգիպտոս՝ տեսջիր զամենայն նշանս զոր ետու ի ձեռս քո, արասցես առաջի փարաւոնի. եւ ես խստացուցից զսիրտ նորա, եւ ոչ արձակեսցէ զժողովուրդն։