8 Եւ իջցեն ամենայն ծառայքս քո այսոքիկ առ իս, եւ երկիր պագցեն ինձ եւ ասասցեն. Ել դու եւ ամենայն ժողովուրդ քո, որում դուդ առաջնորդես. եւ ապա ելից։ Եւ ել Մովսէս ի փարաւոնէ լի բարկութեամբ։
Եւ առաքեաց առ նա որդին Ադերայ՝՝ եւ ասէ. Օն եւ օն արասցեն ինձ դիքն եւ օն եւ օն յաւելցեն, եթէ բաւեսցէ հող Սամարեայ՝ աղիւսովք հանդերձ՝՝ ամենայն զօրականի հետեւակաց իմոց։
Եւ եղիցին թագաւորք դայեակք քո, եւ կանայք նոցա մանկակալք քո. ի վերայ երեսաց երկրի երկիր պագանիցեն քեզ, եւ զհող ոտից քոց լիզեսցեն. եւ ծանիցես թէ ես եմ Տէր. եւ ոչ ամաչեսցեն ոյք սպասեն ինձ։
Եւ կերիցեն նեղիչք քո՝՝ զմարմինս իւրեանց. եւ արբցեն իբրեւ զգինի նոր զարիւնս իւրեանց՝ եւ արբեսցին. եւ ծանիցէ ամենայն մարմին եթէ ես եմ Տէր որ փրկեցի զքեզ, եւ օգնեցի քեզ եւ զօրացուցի զՅակոբ՝՝։
Ահաւասիկ ես տամ քեզ զժողովն Սատանայի, որք ասեն զինքեանս Հրեայս գոլ՝ եւ ոչ են, այլ ստեն. արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց, եւ ծանիցեն զի ես սիրեցի զքեզ։