1 Այս են անուանք որդւոցն Իսրայելի մտելոցն յԵգիպտոս հանդերձ Յակոբաւ հարբն իւրեանց՝՝. իւրաքանչիւր ըստ համօրէն տանց իւրեանց մտանէին.
Իբրեւ ետես Տէր եթէ ատելի է Լիա, եբաց զարգանդ նորա. բայց Ռաքէլ ամուլ էր։
Եւ եղեւ ընդ հանել ոգւոցն, քանզի մեռաւ, կոչեաց զանուն նորա Որդի վշտաց իմոց. եւ հայրն կոչեաց զնա Բենիամին։
Եւ որդիք Յովսեփայ որ եղեն նմա յԵգիպտոս, ոգիք երկու. եւ ամենայն ոգիք տանն Յակոբու որ մտին յԵգիպտոս՝ եւթանասուն եւ հինգ՝՝։
Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա.
Զվեց անուն նոցա ի միում ական, եւ զայլն եւս վեց՝ յերկրորդում ականն, ըստ ազգս իւրեանց։
Եւ այս են սահմանք ցեղիցն։ Ի սկզբանէ կողմանն հիւսիսոյ ըստ կողման զառիթափին, որ զատանէ ընդ մուտս Եմաթու հանգրուանին Աւնանու. սահման Դամասկոսի առ հիւսիսով ըստ կողման բնակութեանն Եմաթայ. եւ եղիցի նոցա՝՝ արեւելակողմ մինչեւ ի ծովակողմ՝ Դանայ բաժին մի։