որդի ամաց ութսնից եմ ես այսօր, միթէ գիտիցե՞մ ինչ ի մէջ բարւոյ եւ չարի, կամ թէ իմանայցէ՞ ծառայ քո զոր ուտեմ կամ զոր ըմպեմ, կամ թէ լսիցե՞մ տակաւին զձայն գուսանաց եւ վարձակաց. եւ ընդէ՞ր լինիցի ծառայ քո բեռն տեառն իմոյ արքայի։
եւ կոծեսցին զնա ամենայն Իսրայէլ, եւ թաղեսցեն զնա. զի նա միայն Յերոբովամայ մտցէ ի գերեզման. զի գտաւ ի նմա բան բարի վասն Տեառն Աստուծոյ Իսրայելի ի տան Յերոբովամայ։
եւ եղիցի եթէ ես երթայցեմ ի քէն, եւ Հոգի Տեառն առնուցու զքեզ յերկիր զոր ոչ գիտիցեմ, եւ մտանիցեմ պատմել Աքաաբու, եւ ոչ գտանիցէ զքեզ, եւ սպանանիցէ զիս. եւ ծառայ քո երկիւղած է ի Տեառնէ ի մանկութենէ իւրմէ։
Եւ իմ յարուցեալ ասեմ ցարսն որ կազմ պատրաստեալ կային, եւ ցզօրագլուխս նոցա՝ եւ ցայնս որ տեղեաց տեղեաց պահապանքն էին. Մի՛ երկնչիք յերեսաց նոցա, յիշեցէք զԱստուած մեր՝՝ զմեծ եւ զահարկու, եւ պատերազմեցարուք վասն եղբարց ձերոց, եւ վասն կանանց եւ որդւոց եւ դստերաց եւ տանց ձերոց։
զի թէ ամս բազումս կեցցէ մարդ, եւ յամենայն ի նոսա ուրախ լինիցի, եւ յիշեսցէ նա զաւուրս խաւարի, զի բազում իցեն. ամենայն ինչ որ գալոցն իցէ ընդունայնութիւն է։
Եւ ասէ Տէր ցՍամուէլ. Մի՛ հայիր ընդ տեսիլ դորա, եւ մի՛ ի մեծութիւն հասակի դորա, զի անարգեցի զդա. զի ոչ եթէ որպէս տեսանիցէ մարդ՝ տեսանէ Աստուած՝՝. զի մարդ հայի յերեսս, եւ Աստուած հայի ի սիրտս։