Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 7:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 եւ մի՛ առնիցէք խնամութիւն ընդ նոսա. զդուստր քո մի՛ տացես ուստեր նորա, եւ զդուստր նորա մի՛ առնուցուս ուստեր քում.

Faic an caibideil Dèan lethbhreac




ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ 7:3
14 Iomraidhean Croise  

եւ երդմնեցուցից զքեզ ի Տէր, յԱստուած երկնից եւ յԱստուած երկրի, զի մի՛ առցես կին որդւոյ իմում Իսահակայ ի դստերաց Քանանացւոց յորոց միջի ես բնակեմ։


Յազգացն յորոց վճարեաց Տէր որդւոցն Իսրայելի չմտանել առ նոսա, եւ նոքա մի՛ մտցեն առ ձեզ թէ գուցէ խոտորեցուցանիցեն զսիրտս ձեր զկնի կռոցն իւրեանց. ի նոսա յարեցաւ Սողոմոն սիրել։


Եւ ոչ ինչ էր նմա ընդհատ գնալ ըստ մեղաց Յերոբովամայ որդւոյ Նաբատայ. եւ ա՛ռ կին զՅեզաբէլ դուստր Յովբաղայ արքայի Սիդոնացւոց, եւ գնաց եւ ծառայեաց Բահաղու եւ երկիր եպագ նմա։


Եւ արդ ուխտեսցուք ուխտս առաջի Տեառն Աստուծոյ մերոյ հանել զամենայն կանայս այլազգիս եւ զզաւակս որ ի նոցանէ. եւ արդ որպէս կամիս արի եւ կեցո զսոսա օրինօքն Տեառն Աստուծոյ եւ որպէս պատուիրանք հրամայեն.


Եւ արդ մի՛ առնուցուս ի դստերաց նոցա կանայս որդւոց քոց, եւ զդստերս քո մի՛ տացես կանայս որդւոց նոցա, եւ մի՛ խնդրեսցես առնել խաղաղութիւն ընդ նոսա զամենայն ժամանակս. եւ եղիջիր դու զօրաւոր ուտել զբարութիւն երկրին, եւ ժառանգեսցեն որդիք քո զերկիրն զայն յաւիտեանս ժամանակաց։


Եւ մի՛ տացուք զդստերս մեր ուստերաց ժողովրդոց օտարաց, եւ զդստերս հեթանոսաց ոչ առցուք որդւոց մերոց։


Ասեն ցնա հայր եւ մայր իւր. Միթէ ո՞չ գուցէ ի դստերաց եղբարց քոց եւ յամենայն ժողովրդեան իմում կին, զի երթիցես դու առնուլ կին յայլազգեաց անթլփատից։ Եւ ասէ Սամփսոն ցհայր իւր. Զնա ած ինձ, զի նա հաճոյ է աչաց իմոց։


Lean sinn:

Sanasan


Sanasan