Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9:4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

4 Եւ անկեալ յերկիր՝ լուաւ բարբառ որ ասէր ցնա. Սաւուղ, Սաւուղ, զի՞ հալածես զիս։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 9:4
22 Iomraidhean Croise  

Եւ ասէ ցնա հրեշտակ Տեառն՝՝. Ագար, աղախին Սարայի, ուստի՞ գաս կամ յո՞ երթաս։ Եւ ասէ. Յերեսաց Սարայի տիկնոջ իմոյ փախուցեալ եմ ես։


Եւ կոչեաց զնա հրեշտակ Տեառն յերկնից եւ ասէ. Աբրահամ, Աբրահամ։ Եւ նա ասէ ցնա. Աւասիկ եմ։


Եւ կոչեաց Տէր Աստուած զԱդամ, եւ ասէ ցնա. Ո՞ւր ես։


Իբրեւ ետես Տէր եթէ մերձենայ տեսանել, կոչեաց զնա Տէր ի միջոյ մորենւոյն, ասէ. Մովսէ՛ս, Մովսէ՛ս։ Եւ նա ասէ. Զի՞ է՝՝։


Եւ լուայ զբարբառ Տեառն որ ասէր. Զո՞ առաքեցից եւ կամ ո՞վ երթիցէ առ այն ժողովուրդ՝՝։ Եւ ասեմ. Ահաւասիկ ես, առաքեա զիս։


Ոչ պատգամաւոր ոք եւ ոչ հրեշտակ, այլ ինքնին Տէր՝՝ փրկեաց զնոսա. վասն սիրելոյ զնոսա եւ խնայելոյ ի նոսա ինքնին փրկեաց զնոսա, եւ վերացոյց զնոսա եւ բարձրացոյց զամենայն աւուրս յաւիտենից։


Զի այսպէս ասէ Տէր ամենակալ. Զփառաց զկնի արձակեաց զիս յազգսն՝ որ կողոպտեցին զձեզ. զի որ մերձենայ ի ձեզ՝ որպէս որ ընդհարկանիցի ընդ բիբ ական իւրոյ՝՝։


Մեկնեցարուք ի միջոյ ժողովրդեանդ այդորիկ եւ սատակեցից զդոսա միանգամայն. եւ անկան ի վերայ երեսաց իւրեանց։


Պատասխանի տացէ Թագաւորն եւ ասասցէ ցնոսա. Ամէն ասեմ ձեզ. Որովհետեւ արարէք միում յեղբարցս այսոցիկ փոքրկանց՝ ինձ արարէք։


Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Մարթա, Մարթա, դու հոգաս եւ զբազում իւիք զբաղեալ ես,


Իբրեւ ասաց թէ՝ Ես եմ, յետս յետս չոգան եւ զարկան զգետնի։


Ասէ ցնա Յիսուս. Մարիամ։ Եւ նա դարձաւ եւ ասէ ցնա Եբրայեցերէն. Րաբբունի, որ թարգմանի Վարդապետ։


Եւ իբրեւ ճաշեցին, ասէ ցՍիմովն Պետրոս Յիսուս. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս առաւել քան զդոսա։ Ասէ ցնա. Այո, Տէր, եւ դու գիտես զի սիրեմ զքեզ։ Ասէ ցնա. Արածեա զգառինս իմ։


Եւ անկաւ անդէն առ ոտս նորա եւ եհան զոգի, մտին երիտասարդքն, գտին զնա մեռեալ եւ հանին թաղեցին առ առն իւրում։


Եւ ասէ. Ո՞վ ես, Տէր։ Եւ նա ասէ. Ես եմ Յիսուս զոր դուն հալածես.


Արդ տես զքաղցրութիւն եւ զսաստկութիւնն Աստուծոյ. ի վերայ կործանելոցն՝ սաստկութիւն, եւ ի վերայ քո՝ քաղցրութիւն Աստուծոյ, եթէ կայցես ի նմին քաղցրութեան. ապա թէ ոչ՝ եւ դու կոճոպեսցիս։


Որպէս մարմին մի է եւ անդամս բազումս ունի, եւ ամենայն բազում անդամք մարմնոյն մի մարմին է. նոյնպէս եւ Քրիստոս։


Իսկ արդ ո՞վ է որ քննիցէ՝՝ զքեզ. զի՞նչ ունիս զոր ոչ իցէ առեալ. եւ եթէ առեր, զի՞ պարծիս իբրեւ զչառեալ։


զի անդամք եմք մարմնոյ նորա, ի մարմնոյ նորա եւ յոսկերաց նորա։


Lean sinn:

Sanasan


Sanasan