2 Կոչեցին երկոտասանքն զբազմութիւն աշակերտացն եւ ասեն. Ոչ է հաճոյ մեզ թողուլ զբանն Աստուծոյ եւ պաշտել զսեղանս։
Եւ առաքեցի առ նոսա հրեշտակս, եւ ասեմ. Գործս զոր գործեմ ես՝ գործ մեծ է, եւ ոչ ժամանեմ իջանել առ ձեզ, զի մի՛՝՝ խափանեսցի գործս, յորժամ կատարեմ զսա՝ ապա՝՝ իջից առ ձեզ։
Արդ զի՞նչ լինիցի. ապաքէն լսեն՝՝ եթէ եկեալ ես.
Քանզի անպատեհ իմն թուի ինձ տալ տանել կապեալ մի, եւ ոչինչ վնաս զնմանէ նշանակել։
Իսկ Պետրոս եւ Յովհաննէս պատասխանի ետուն եւ ասեն ցնոսա. Եթէ արժան իցէ առաջի Աստուծոյ ձեզ լսել առաւել քան Աստուծոյ, ընտրեցէք։
Եւ յաւուրսն յայնոսիկ ի բազմանալ աշակերտացն եղեւ տրտունջ Յունացն առ Հեբրայեցիսն, զի արհամարհեալ լինէին ի պաշտամանն հանապազորդի այրիք նոցա։
Ընտրեցէք, եղբարք, վկայեալս ի ձէնջ արս եւթն, զորս կացուսցուք ի վերայ պիտոյիցս այսոցիկ.
Ոչ ոք զինուորեալ աստէն ընդ կեանս աշխարհիս պատաղի, եթէ զօրավարին հաճոյ լինիցի։