3 Ասէ Պետրոս. Անանիա, ընդէ՞ր ելից Սատանայ զսիրտ քո ստել քեզ Հոգւոյն Սրբոյ, եւ խորել ի գնոց գեղջն.
Եւ ասացեր թէ զի՞ ծանեաւ Հզօրն, կամ թէ ի միգի՞ դատիցի։
Որոգայթ է առն վաղվաղել եւ յիւրոց ընչից նուիրել. քանզի յետ ուխտելոյն զղջումն լինի։
զի լաւ է քեզ չուխտել, քան ուխտել եւ ոչ հատուցանել։
Վա՜յ այնոցիկ որ խորհին խորհուրդս ծածուկս, եւ եղիցին ընդ խաւար գործք նոցա, եւ ասիցեն թէ՝ Ո՞ տեսանիցէ զմեզ, եւ ո՞ գիտասցէ զինչ գործեմք։
Եթէ թաքիցէ՞ մարդ ի թաքստեան, եւ ես ոչ տեսից զնա, ասէ Տէր. միթէ զերկինս եւ զերկիր ես ո՞չ լնուցում, ասէ Տէր։
Պաշարեաց զիս ստութեամբ Եփրեմ, եւ ամպարշտութեամբ տունն Իսրայելի եւ Յուդայ, արդ ծանեաւ զնոսա Աստուած, եւ ժողովուրդ սուրբ կոչեսցի Աստուծոյ՝՝։
Այր ոք այր՝ եթէ ուխտիցէ ուխտ Տեառն, կամ երդնուցու երդումն սահմանաւ, կամ սահմանիցէ՝՝ ինչ վասն անձին իւրոյ, մի՛ արասցէ ապախտ զբան իւր. այլ զամենայն ինչ որ ելանիցէ ի բերանոյ իւրմէ՝ արասցէ։
Յամենայնէ որ լսէ զբանն արքայութեան եւ ոչ առնու ի միտ, գայ չարն եւ յափշտակէ զսերմանեալն ի սիրտ նորա. այն է որ առ ճանապարհաւն սերմանեցաւ։
Ապա եմուտ Սատանայ ի Յուդա ի կոչեցեալն Իսկարիովտացի, որ էր ի թուոյ երկոտասանիցն։
Եւ ի լինել ընթրեացն (Սատանայի իսկ արկեալ էր ի սիրտ, զի մատնեսցէ զնա, Յուդա Սիմովնի Իսկարիովտացւոյ)
Եւ յետ պատառոյն ապա եմուտ ի նա Սատանայ. եւ ասէ ցնա Յիսուս. Արդ որ զինչ առնելոց ես՝ արա վաղվաղակի։
եւ խորեաց ի գնոց անտի՝ գիտելով եւ կնոջն, եւ եբեր մասն ինչ եդ առ ոտս առաքելոցն։
ո՞չ ապաքէն մինչ կայրն՝ քո էր, եւ ի վաճառելն՝ ընդ քո իշխանութեամբ էր. զի՞ է զի եդիր ի սրտի քում զիրս զայս. ոչ ստեցեր մարդկան, այլ Աստուծոյ։
Եւ ասէ ցնա Պետրոս. Զի՞ է զի միաբանեցէք դուք փորձել զՀոգին Տեառն. ահա ոտքն որ թաղեցին զայրն քո ի դրանն՝ հանցեն եւ զքեզ։
Եւ եթէ ուխտիցես ուխտ Տեառն Աստուծոյ քում, մի՛ յամեսցես հատուցանել զայն. զի պահանջելով պահանջեսցէ Տէր Աստուած քո ի քէն, եւ լինիցի քեզ ի մեղս.
Հնազանդեցարուք այսուհետեւ Աստուծոյ. եւ կացէք հակառակ չարախօսին, եւ լիցի փախստական առ ի ձէնջ։
Արթուն լերուք, հսկեցէք, զի ոսոխն ձեր Սատանայ իբրեւ զառեւծ գոչէ, շրջի եւ խնդրէ թէ զո՛ կլանիցէ։