Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 26:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 Մանաւանդ զի գիտակ իսկ ես ամենայն կրօնից եւ խնդրոց Հրէից. վասն որոյ աղաչեմ երկայնմտութեամբ լսել ինձ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 26:3
13 Iomraidhean Croise  

Եւ առի զմուրհակ ստացուածոյն զկնքեալն՝ ըստ հրամանի եւ ըստ իրաւանց, եւ զարձակն.


Բայց իրազեկ եղեն վասն քո թէ ապստամբութիւն ուսուցանես ի Մովսիսէ որոց ի հեթանոսս ամենայն Հրեայք են. ասես, մի՛ թլփատել նոցա զորդիս, եւ մի՛ ըստ կրօնիցն գնալ։


Պատասխանի ետ Պաւղոս, յակնարկել նմա դատաւորին խօսել. Ի բազում ամաց լինել քեզ դատաւոր ազգիս այսորիկ գիտեմ, յօժարութեամբ վասն իմոց իրաց պատասխանի առնեմ։


Բայց զի մի՛ աւելի եւս աշխատ արարից զքեզ, աղաչեմ լսել մեզ կարճ ի կարճոյ քոյին հեզութեամբդ։


Վասն որոյ ստուգութեամբ ինչ գրել տեառն իմում ոչ ունիմ. վասն այնորիկ ածի զդա առաջի ձեր, եւ մանաւանդ առաջի քո, արքայ Ագրիպպա, որպէս զի վերստին քննեալ՝ մարթացից ինչ գրել։


Վասն ամենայն ամբաստանութեան Հրէիցդ զինէն, արքայ Ագրիպպա, համարիմ զանձն երանելի, զի քո առաջի այսօր տալոց եմ պատասխանի։


Գիտակ իսկ է այսոցիկ արքայ, ընդ որում եւ համարձակեալդ խօսիմ. քանզի ծածկել ի քէն իմիք ի սոցանէ չառնում յանձն. զի ոչ եթէ յանկեան ուրեք գործեալ իցէ այս։


յոր երկոտասան ազգատոհմին մերոյ անպակաս զցայգ եւ զցերեկ պաշտեալ ակն ունին հասանել. վասն որոյ յուսոյ ամբաստանիմ, արքայ, ի Հրէիցդ։


Եւ եղեւ յետ երից աւուրց կոչել նմա զՀրէիցն գլխաւորս. եւ իբրեւ եկին, ասէ ցնոսա. Ես, արք եղբարք, ոչինչ հակառակ գործեալ ժողովրդեանն կամ կրօնիցն հայրենեաց, կապեալ յԵրուսաղեմէ մատնեցայ ի ձեռս Հռովմայեցւոց։


Լուաք ի դմանէ զի ասէր թէ՝ Յիսուս Նազովրեցի, նա քակեսցէ զտեղիս զայս, եւ փոխեսցէ զօրէնս զոր ետ մեզ Մովսէս։


Եւ եթէ ունիցիմ զմարգարէութիւն, եւ գիտիցեմ զխորհուրդս ամենայն եւ զամենայն գիտութիւն, եւ եթէ ունիցիմ զամենայն հաւատս մինչեւ զլերինս փոփոխելոյ, եւ սէր ոչ ունիցիմ, ոչինչ եմ։


Եւ եղիցի յորժամ նստիցի յիշխանութեան իւրում, գրեսցես նմա զերկրորդումն՝՝ օրինացս այսոցիկ ի մատենի առ ի քահանայիցն Ղեւտացւոց։


Lean sinn:

Sanasan


Sanasan