10 Եւ մինչդեռ պշուցեալ հայէին ընդ երկինս երթալոյ նորա, եւ ահաւասիկ արք երկու երեւեցան նոցա ի հանդերձս սպիտակս,
Եւ ասէ Եղիա. Դժուարինս խնդրեցեր, բայց եթէ տեսցես զիս յամբառնալն իմում ի քէն, եղիցի այնպէս, ապա թէ ոչ մի՛ եղիցի։
եւ այլակերպեցաւ առաջի նոցա, եւ լուսաւորեցան երեսք նորա իբրեւ զարեգակն, եւ հանդերձք նորա եղեն սպիտակ իբրեւ զլոյս։
եւ էր տեսիլ նորա իբրեւ զփայլակն, եւ հանդերձ նորա սպիտակ իբրեւ զձիւն։
Եւ մտեալ ի ներքս ի գերեզմանն՝ տեսին երիտասարդ մի զի նստէր ընդ աջմէ կողմանէ՝ զգեցեալ պատմուճան սպիտակ, եւ զարհուրեցան։
Եւ եղեւ ընդ հիանալն նոցա վասն այնորիկ, եւ ահա արք երկու հասին առ նոսա ի հանդերձս լուսաւորս։
եւ տեսանէ երկուս հրեշտակս ի սպիտակս, զի նստէին մի ի սնարից եւ մի յանոտից ուր կայր մարմինն Յիսուսի։
Ետես ի տեսլեան յայտնապէս զիններորդ ժամու աւուրն զհրեշտակ Աստուծոյ, զի մտանէր առ նա եւ ասէր ցնա. Կոռնելիէ։
Եւ Կոռնելիոս ասէ. Յառաջ քան զչորս աւուրս մինչ ցայս ժամ կայի յաղօթս յինն ժամն ի տան իմում. եւ ահա այր մի եկն եկաց առաջի իմ ի հանդերձս սպիտակս, եւ ասէ.
Ունիս սակաւ մի զանուն Սարդիացւոցն՝՝ որք ոչ աղտեղացուցին զհանդերձս իւրեանց, եւ շրջին ի սպիտակս որում արժանի եղեն՝՝։
Ես ասացի ցնա. Տէր, դու գիտես։ Եւ ասէ ցիս. Սոքա են որ գան ի վշտաց մեծաց, եւ լուացին զարկանելիս իւրեանց եւ սպիտակացուցին արեամբ Գառինն։