Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՌ ՏԻՄՈԹԷՈՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ 4:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 Քանզի եկեսցէ ժամանակ զի ողջմտութեան վարդապետութեանն ոչ անսայցեն, այլ ըստ իւրաքանչիւր ցանկութեանց կուտեսցեն իւրեանց վարդապետս, ըստ մարմաջելոյ լսելեաց իւրեանց.

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՌ ՏԻՄՈԹԷՈՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ 4:3
33 Iomraidhean Croise  

Եւ ասէ Եղիա ցժողովուրդն. Ես մնացեալ եմ մարգարէ Տեառն միայն, եւ մարգարէք Բահաղու արք չորքհարեւր եւ յիսուն եւ մարգարէք անտառին՝ չորեքհարեւր՝՝։


Եւ ասէ արքայն Իսրայելի ցՅովսափատ արքայ Յուդայ՝՝. Ո՞չ ասացի քեզ թէ՝ Ոչ մարգարէանայ նա ինձ բարի, բայց եթէ չար։


Եւ ասէ արքայն Իսրայելի ցՅովսափատ. Է աստ այր մի հարցանել նովաւ զՏէր, եւ ես ատեցի զնա, զի ոչ խօսի զինէն բարի, այլ չար. Միքիա որդի Յեմլեայ։ Եւ ասէ Յովսափատ արքայ Յուդայ՝՝. Մի՛ ասասցէ այդպէս արքայ։


Եւ ասէ Տէր ցՄովսէս. Եթէ ոք մեղաւ առաջի իմ, ջնջեցից զնա ի դպրութենէ իմմէ։


եւ ասիցեն ցդոսա, թէ՝ Այն է հանգիստ քաղցելոյն, եւ սոյն բեկումն.՝՝ եւ ոչ կամեցան լսել։


Որք ասէին ցմարգարէսն, թէ՝ Մի՛ պատմէք մեզ. այլ խօսեցարուք ընդ մեզ եւ պատմեցէք մեզ այլ մոլորութիւն.


Եւ ասացին. Եկայք խորհեսցուք խորհուրդ ի վերայ Երեմիայի. զի ոչ կորնչին օրէնք ի քահանայէ, եւ խորհուրդ յիմաստնոց, եւ բան ի մարգարէէ. եկայք եւ հարցուք զնա լեզուաւ, եւ ոչ լուիցուք զամենայն բանս նորա։


Եւ դուք մի՛ լսէք մարգարէից ձերոց եւ ըղձութեանց ձերոց եւ երազոց ձերոց եւ կիւսից ձերոց եւ հաւահմայից ձերոց եւ՝՝ կախարդաց ձերոց, որք ասեն ձեզ թէ՝ Ոչ հարկիցէք արքային Բաբելացւոց.


Զի այսպէս ասէ Տէր զօրութեանց՝ Աստուած Իսրայելի. Մի՛ հրապուրեսցեն զձեզ սուտ մարգարէքդ ձեր որ ի միջի ձերում են, եւ ըղձապատումքդ ձեր. եւ մի՛ անսայք երազոց ձերոց զոր դուք տեսանէք.


մարգարէք սուտ մարգարէանան, եւ քահանայք ծափս հարկանեն նոցա՝՝, եւ ժողովուրդ իմ սիրեաց զայն. եւ զի՞նչ գործիցէք առ յապայ։


Այս սուտ յարեաւ, կաթեաց ի քեզ գինի եւ արբեցութիւն, եւ եղիցի ի կաթուածոյ անտի՝՝ ժողովրդեանս այսմիկ։


Եւ խնդրէին դպիրքն եւ քահանայապետք արկանել ի նա ձեռս ի նմին ժամու, եւ երկեան ի ժողովրդենէն, զի գիտացին թէ առ նոսա ասաց զառակն զայն։


Վա՜յ ձեզ յորժամ բարի ասիցեն զձէնջ ամենայն մարդիկ, զի այդպէս առնէին սուտ մարգարէիցն հարք նոցա։


Իսկ ես զի զճշմարտութիւն խօսիմ, ոչ հաւատայք ինձ։


(Զի Աթենացիք ամենեքին եւ եկքն օտարք ոչ յայլ ինչ պարապէին, բայց ասել ինչ կամ լսել նորագոյնս։)


Եւ ես թէպէտ եւ եկի առ ձեզ, եղբարք, ոչ՝՝ ըստ առաւելութեան ինչ բանից իմաստութեան պատմել ձեզ զվկայութիւնն Աստուծոյ։


եւ բանն իմ եւ քարոզութիւն ոչ պատիր բանիւք իմաստութեան, այլ՝ արդեամբք Հոգւոյն եւ զօրութեամբ.


Արդ զի՞ թշնամի իմն եղէ ձեզ, զի զստոյգն խօսեցայ։


պոռնկաց, արուագիտաց, մարդելուզաց, ստոց, ստերդմանց, եւ եթէ այլ ինչ իցէ հակառակ ողջամիտ վարդապետութեանս,


Ունիցիս օրինակ ողջմտութեան բանիցն զորս յինէն լուար, հաւատովք եւ սիրով որ ի Քրիստոս Յիսուս։


զի ասէին ձեզ եթէ՝ Ի յետին ժամանակս եղիցին մարդք արհամարհողք, երթեալ ըստ իւրեանց ամբարշտութեանցն ցանկութեանց։


Lean sinn:

Sanasan


Sanasan