Եւ ես առից ի ձեռն զխաբէութիւնս նոցա, եւ ըստ մեղաց նոցա հատուցից նոցա՝՝. զի կոչեցի զնոսա՝ եւ ոչ լուան ինձ, խօսեցայ՝ եւ ոչ անսացին. եւ արարին չար առաջի իմ, եւ զոր ոչն կամէի ընտրեցին։
Եւ մարգարէ ոք թէ խաբեսցի եւ խօսեսցի բան ինչ, ես Տէր մոլորեցուցի զմարգարէն զայն. եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ նորա, եւ սատակեցից զնա ի միջոյ ժողովրդեան իմոյ Իսրայելի։
Զարթիր զի փայլեսցես տեսլեամբ նանրութեան, եւ ի հմայել հմայս ստութեան, մատնել զնա քեզ, ի պարանոցս վիրաւորացն անօրինացն, որոց եկեալ հասեալ է օր վախճանի ի ժամանակի անիրաւութեան։