Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՌ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ 1:5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

5 յօրինակ արդար դատաստանին Աստուծոյ, արժանի լինել ձեզ արքայութեանն Աստուծոյ, վասն որոյ եւ զճգնութիւնդ կրէք.

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՌ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՒՂԹ 1:5
28 Iomraidhean Croise  

Միթէ անիրա՞ւ դատիցի Տէր, կամ որ զամենայն արար՝՝ պղտորիցէ՞ զիրաւունս։


ի համբաւէ չարէ նա մի՛ երկիցէ. պատրաստ է սիրտ նորա յուսալ առ Աստուած։


Խնդրեցի ի Տեառնէ եւ լուաւ ինձ, յամենայն նեղութենէ իմմէ փրկեաց զիս։


Քեզ միայն մեղայ, Տէր, եւ չար առաջի քո արարի. որպէս արդար եղիցես ի բանս քո, եւ յաղթօղ ի դատել քեզ։


Բայց զի իմ փոքր մի եւս սասանեալ էին ոտք, սակաւիկ մի եւ գայթակղեալ էին գնացք իմ։


Մտէք ընդ դրունս նորա խոստովանութեամբ, եւ օրհնութեամբ ի յարկս նորա. խոստովան եղերուք Տեառն, եւ օրհնեցէք զանուն նորա։


այլ յայն պարծեսցի որ պարծիցին՝ իմանալ եւ ճանաչել զիս, թէ ես եմ Տէր, որ առնեմ զիրաւունս եւ զողորմութիւն, եւ զարդարութիւն ի վերայ երկրի. եւ ի նոյնս են կամք իմ, ասէ Տէր։


իսկ որ արժանի լինիցին այնմ աշխարհի հասանել եւ յարութեանն որ ի մեռելոց՝ ոչ կանայս առնեն եւ ոչ արանց լինին։


Արթուն կացէք այսուհետեւ, յամենայն ժամ աղօթս արարէք, զի արժանի լինիջիք զերծանել յայնմ ամենայնէ որ լինելոց է, եւ կալ առաջի Որդւոյ մարդոյ։


Համարձակեալ Պաւղոսի եւ Բառնաբայ՝ ասէին. Առ ձեզ նախ պարտ էր խօսել զբանն Աստուծոյ. եւ քանզի դուք մերժէք զնա, եւ ոչ արժանիս համարիք զձեզ կենացն յաւիտենականաց, ահաւասիկ դառնամք ի հեթանոսս։


Ձեռնադրեցին նոցա ըստ եկեղեցւոյ՝ երիցունս, աղօթս արարեալ հանդերձ պահովք՝ յանձն արարին զնոսա Տեառն յոր հաւատացեալ էին։


Այլ ըստ խստութեան քում եւ ըստ անզեղջ սրտի՝ գանձես անձին քում բարկութիւն յաւուր բարկութեան եւ յայտնութեան արդար դատաւորութեանն Աստուծոյ.


Եւ եթէ որդիք, ապա եւ ժառանգք. ժառանգք Աստուծոյ, եւ ժառանգակիցք Քրիստոսի. եթէ չարչարանացն կցորդ լինիմք, եւ փառացն հաղորդ լինելոց եմք։


Արդ աղաչեմ զձեզ ես որ կապեալս եմ ի Տէր, արժանի գնալ կոչմանն յոր կոչեցարուք,


եւ մի՛ զանգիտիցէք եւ մի՛ իւիք ի հակառակորդաց անտի, որ է նոցա հանդէս կորստեան, եւ ձերոյ փրկութեան։


Գոհանալ զՀօրէ որ կոչեացն զմեզ ի մասն վիճակի սրբոցն ի լոյս.


Զի դուք նմանողք եղերուք, եղբարք, եկեղեցեացն Աստուծոյ որ են ի Հրէաստանի ի Քրիստոս Յիսուս. զի զնոյն չարչարանս չարչարեցայք եւ դուք ի ձերոց ազգականաց, որպէս եւ նոքայն ի Հրէից.


Յոր եւ աղօթս առնեմք վասն ձեր յամենայն ժամ, զի զձեզ արժանիս արասցէ կոչմանն ձերում Աստուած, մինչեւ՝՝ լցցէ զամենայն հաճութիւն բարութեան, եւ զգործս հաւատոցն զօրութեամբ.


եթէ համբերեմք, ընդ նմին եւ թագաւորեսցուք. եւ եթէ ուրանամք, եւ նա ուրանայ զմեզ.


Եւ ո՞վ ոք ոչ երկիցէ եւ փառաւորեսցէ զսուրբ անուն՝՝ քո. զի դու միայն ես սուրբ, եւ արժանի երկրպագելոյ,՝՝ զի ամենայն հեթանոսք եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի քո, Տէր, յորժամ արդարութիւն քո յայտնեսցի՝՝։


Եւ լուայ ի սեղանոյ անտի զի ասէր. Այո, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են դատաստանք քո։


զի ճշմարիտ եւ արդար են դատաստանք նորա. զի դատեաց զպոռնիկն մեծ ի պոռնկութեան իւրում, եւ խնդրեաց զվրէժ արեան ծառայից իւրոց ի ձեռաց նորա։


Ունիս սակաւ մի զանուն Սարդիացւոցն՝՝ որք ոչ աղտեղացուցին զհանդերձս իւրեանց, եւ շրջին ի սպիտակս որում արժանի եղեն՝՝։


Lean sinn:

Sanasan


Sanasan