ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ 9:11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
11 Եւ ասէ Սիբա ցարքայ. Ըստ ամենայնի զոր հրաման ետ տէր իմ արքայ ծառայի իւրում, այնպէս արասցէ ծառայ քո։ Եւ Մեմփիբոսթէ ուտէր հաց ի սեղանոյ Դաւթի իբրեւ զմի յորդւոցն արքայի։
եւ հազար այր ընդ նմա ի Բենիամինէ, եւ Սիբա պատանի տանն Սաւուղայ, եւ հնգետասանեքին որդիք նորա ընդ նմա, եւ քսանեքին ծառայք նորա ընդ նմա, եւ կազմեցին զՅորդանան առաջի արքայի։
Եւ Մեմփիբոսթէ որդի Յովնաթանու որդւոյ՝՝ Սաւուղայ էջ ընդ առաջ արքայի. եւ ոչ էր դարմանեալ զոտս իւր, եւ ոչ էր հատեալ զեղնգունս իւր,՝՝ եւ ոչ էր փոքրեալ զմօրուս իւր, եւ ոչ էր արարեալ զընչօք իւրովք,՝՝ եւ ոչ էր լուացեալ զհանդերձս իւր, յօրէ յորմէ հետէ գնաց արքայ մինչեւ ցօրն յորում եկն նա խաղաղութեամբ։
Եւ ասէ ցնա Մեմփիբոսթէ. Տէր իմ արքայ, ծառայ իմ արհամարհեաց զիս, զի ասաց ծառայ քո ցնա թէ՝ Կազմեա՝՝ ինձ էշ եւ հեծայց ի նա եւ գնացից ընդ արքայի. զի կաղ է ծառայ քո։
Եւ գործեսցես դմա զերկիրն, դու եւ որդիք քո եւ ծառայք քո, եւ մուծցես ի տուն տեառն քո հաց եւ կերիցեն զայն. եւ Մեմփիբոսթէ որդի տեառն քո կերիցէ հաց հանապազ ի սեղան իմում։ Եւ Սիբայի էին որդիք հնգետասան եւ ծառայք քսան։