Եւ ասէ Ուրիա ցԴաւիթ. Տապանակն Աստուծոյ եւ Իսրայէլ եւ Յուդա բնակեալ են ի վրանս, եւ տէր իմ Յովաբ եւ ծառայք տեառն իմոյ բնակեալ են ի բացի, եւ ես մտանիցեմ ի տո՞ւն իմ ուտել եւ ըմպել եւ ննջել ընդ կնոջ իմում. եւ զիա՞րդ լինիցի այն.՝՝ կենդանի է անձն քո թէ արարից զբանդ զայդ։
Յօրէ յորմէ հանի զժողովուրդ իմ զԻսրայէլ յԵգիպտոսէ՝ ոչ ընտրեցի ի քաղաքի միում ուրեք գաւազանաց Իսրայելի շինել տուն զի լինիցի անուան իմոյ. եւ ընտրեցի զԴաւիթ լինել ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի։
կամ զի՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին. կամ զի՞նչ նմանութիւն է տաճարի Աստուծոյ՝ մեհենաց. ապաքէն դուք տաճար Աստուծոյ կենդանւոյ էք, որպէս ասաց Աստուած թէ՝ Բնակեցայց ի նոսա եւ գնացից ի նոսա, եւ եղէց նոցա Աստուած եւ նոքա եղիցին իմ ժողովուրդք։
Զի Տէր Աստուած քո շրջի ընդ բանակն քո փրկել զքեզ, եւ մատնել զթշնամիս քո առաջի երեսաց քոց. եւ եղիցի բանակն քո սուրբ, եւ ոչ երեւեսցի ի միջի քում աղտեղութիւն՝՝ իրացն, եւ դառնայցէ ի քէն։